Հոդված 37. Համայնքի ղեկավարի գործունեությունը գյուղատնտեսության բնագավառում
Հոդված 37. Համայնքի ղեկավարի գործունեությունը գյուղատնտեսության բնագավառում
Գյուղատնտեսության բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունները`
1) իրականացնում է համայնքային նշանակության ոռոգման ցանցերի կառուցումը, վերանորոգումը և շահագործումը.
2) համաքաղաքային կանոններին համապատասխան տալիս է Երևան քաղաքի և քաղաքային համայնքների տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվություն:
Սույն բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է պետության կողմից պատվիրակված հետևյալ լիազորությունները`
1) աջակցում է համայնքի տարածքում գյուղատնտեսական մշակաբույսերի հիվանդությունների և վնասատուների, մոլախոտերի դեմ պայքարի աշխատանքներին.
2) աջակցում է համայնքի տարածքում անասնաբուժական ծառայության, հակահամաճարակային միջոցառումների իրականացման, կենդանիների հիվանդությունների կանխման և ագրարային այլ կանոնների պահպանման աշխատանքներին.
3) աջակցում է տոհմային սերմնաբուծական աշխատանքներին.
4) աջակցում է գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների ագրարային ոլորտում արտադրության կազմակերպմանը և զարգացմանը:
Սույն բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է հետևյալ կամավոր լիազորությունը`
1) աջակցում է գյուղատնտեսական աշխատանքների իրականացմանը:
(37-րդ հոդվածը փոփ., լրաց. 27.12.97 ՀՕ-184)