Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2000-03-14-ից մինչև 2001-05-28։Բացել գործող տեքստը
Գլուխ 8 · ՄԱՐԶԻ ԽՈՐՀՈՒՐԴ, ԵՐԵՎԱՆԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Հոդված 56. Երևանի խորհուրդը

գործել է մինչև 2001-05-28Բացել ARLIS-ում

Հոդված 56. Երևանի խորհուրդը

Երևանում ստեղծվում է Երևանի խորհուրդ, որի կազմի մեջ մտնում են Երևանի քաղաքապետը և թաղային համայնքների ղեկավարները: Երևանի քաղաքապետը խորհրդի ղեկավարն է:

Երևանի խորհուրդը, Երևանի քաղաքապետի ներկայացմամբ, հաստատում է Երևան քաղաքի համար օրենքով սահմանված աղբյուրներից ձևավորվող եկամուտների սահմաններում ծախսերի նախահաշիվը` բյուջեն, ինչպես նաև այն թույլտվությունները տալու կարգը, որոնց համար օրենքով նախատեսված է տեղական տուրքի գանձում:

Երևանի քաղաքապետը Երևանի խորհրդի համաձայնությամբ`

1) անվանում և վերանվանում է Երևանի փողոցները, պողոտաները, հրապարակները, զբոսայգիները, քաղաքային ենթակայության կրթական, մշակութային և այլ ձեռնարկություններն ու կազմակերպությունները.

2) օրենսդրությանը համապատասխան կանոնակարգում է առևտրի և սպասարկման ոլորտի ձեռնարկությունների և կազմակերպությունների գործունեությունը.

3) հաստատում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիներին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու կարգը:

Երևանի խորհրդի աշխատակարգը հաստատում է Երևանի քաղաքապետը:

Երևանի խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է խորհրդի անդամների կեսից ավելին:

Երևանի խորհրդի գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով և Հանրապետության Նախագահի հրամանագրով:

(56-րդ հոդվածը լրաց. 27.12.97 ՀՕ-184)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։