Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ

Հոդված 13. Համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու` համայնքի ավագանու առաջարկությունը

գործել է մինչև 2002-06-21Բացել ARLIS-ում

Հոդված 13. Համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու` համայնքի ավագանու առաջարկությունը

Համայնքի ավագանին իր անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի գրավոր պահանջով քննարկում է համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու առաջարկությունը:

Համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու առաջարկությունն ընդունվում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Նշված որոշումն անհապաղ ուղարկվում է մարզպետին:

Մարզպետը եռօրյա ժամկետում պաշտոնանկ անելու մասին առաջարկությունը ներկայացնում է կառավարություն` կցելով իր կարծիքը:

Կառավարությունում առաջարկության քննարկմանը խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել ավագանու ներկայացուցիչը և համայնքի ղեկավարը:

Համայնքի ավագանին համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու առաջարկությունը կարող է քննարկել համայնքի ղեկավարի պաշտոնավարությունը սկսելուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո և ոչ ավելի, քան տարին մեկ անգամ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։