Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 389 ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 20-Ի N 239 ՈՐՈՇՄԱՆ 2-ՐԴ ԿԵՏՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

15 մարտի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 մարտի 2007 թվականի N 252-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 389 ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 20-Ի N 239 ՈՐՈՇՄԱՆ 2-ՐԴ ԿԵՏՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նախկին ԽՍՀՄ, ՀԽՍՀ, Հայաստանի Հանրապետության մի շարք օրենքներ և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի մի շարք նորմատիվ իրավական ակտեր ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2006 թվականի նոյեմբերի 28-ի ՀՕ-199-Ն) 1-ին հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի օգոստոսի 22-ի «Ատոմային էլեկտրակայանների անվտանգության նորմերի և կանոնների մասին» N 389 որոշումը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 20-ի «Մինչև 1990 թվականի օգոստոսի 23-ը ՀՍՍՀ Մինիստրների սովետի, ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի և ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի կողմից ընդունված և ուժը պահպանող նորմատիվ որոշումների ցանկի մասին» N 239 որոշման 2-րդ կետը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2007 թ. մարտի 10

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։