«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 մարտի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 մարտի 2007 թվականի N 254-Ն
ԼԵՌՆԱՀԱՆՔԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՆԱԽԱԳԾՄԱՆ ՆՈՐՄԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1851-Ն որոշման 28.3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 11 խմբի 04 ենթախմբի «05. Լեռնահանքային ձեռնարկությունների տեխնոլոգիական նախագծման նորմեր մշակելու ծրագիր» ծրագրով նախատեսված պետական պատվերը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2007 թ. մարտի 10
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
մարտի 7-ի N 254-Ն որոշման
Պ Ե Տ Ա Կ Ա Ն Պ Ա Տ Վ Ե Ր`
ԼԵՌՆԱՀԱՆՔԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՆԱԽԱԳԾՄԱՆ ՆՈՐՄԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ
Աշխատանքի հիմնական ցուցանիշները 2007 թվականի ծրագրի
ֆինանսավորման
սահմանագրումը
(հազ. դրամ)
Ծրագրով նախատեսված աշխատանքները
Նկարագիրը և փուլերը Վերջնական արդյունքները
1-ին
եռամսյակ 1-ին
կիսամյակ ինն
ամիս տարի
Ստորերկրյա
եղանակով պինդ
օգտակար
հանածոների
հանքավայրերի
շահագործման
տեխնոլոգիական
նախագծման
նորմերի
մշակում 1. Նախապատրաստական և
գիտահետազոտական աշխատանքներ ուսումնասիրված նյութն
ամփոփող տեղեկանք
2. Նախագծերին
ներկայացվող ընդհանուր
պահանջների, դրույթների
մշակում ներկայացվող ընդհանուր
պահանջների մասին տեղեկանք
3. Ստորերկրյա եղանակով
պինդ օգտակար
հանածոների հանքավայրերի
շահագործման տեխնոլոգիական
նախագծման նորմերի
մշակում, համաձայնեցում,
ամփոփում, պատրաստ
աշխատանքների հանձնում մշակված նորմերի փաթեթ
Աշխատանքի
ծավալը «Վերջնական արդյունքը» սյու-
նակում նշված փաստաթղթերի
փաթեթ (ՀՀ կառավարության
որոշման նախագիծ) x x x x
Միավորի արժեքը
(հազ. դրամ) 20000.0 x x x x
Ընդհանուր արժեքը
(հազ. դրամ) 20000.0 3000 6450 12610 20000
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան