Անցնել բովանդակությանը

ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 430-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

20 մարտի 2007 թ.

Պետական գրանցման թիվ 10507147

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

7 մարտի 2007 թ.

ք. Երևան N 50-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 430-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի կատարումն «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի զ) կետի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի մայիսի 30-ի «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 380-Ա որոշման հավելվածի 7-րդ կետի, ինչպես նաև` ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2006 թվականի դեկտեմբերի 25-ի «Ըստ վտանգավորության դասակարգված թափոնների ցանկը հաստատելու մասին» N 430-Ն հրամանով հաստատված` ըստ վտանգավորության դասակարգված թափոնների ցանկում կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունը.

1. «Վտանգավորության 3-րդ դաս» բաժինը «31480302 01 03 3» ծածկագրից հետո լրացնել նոր տողերով` հետևյալ բովանդակությամբ.

31602600 04 01 3 Գունավոր մետաղների

արտադրության շլամ Շլամ Գունավոր մետաղների

արտադրություն

31602700 04 01 3 Ալյումինի օքսիդ պարունակող

շլամ Շլամ Մետաղագործություն

31602800 04 01 3 Ջրամխման գուռի ցիանիդ

պարունակող շլամ Շլամ Ջերմամշակում

2. «Վտանգավորության 4-րդ դաս» բաժինը «31404800 01 99 4» ծածկագրից հետո լրացնել նոր տողով` հետևյալ բովանդակությամբ.

31405200 01 00 4 Օգտագործված ածխային

էլեկտրոդներ Կոշտ Գունավոր

մետաղագործություն

3. «Վտանգավորության 4-րդ դաս» բաժնի «11720002 13 01 3» թվերը փոխարինել «11720002 13 01 4» թվերով:

Նախարար` Վ. Այվազյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։