Անցնել բովանդակությանը

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 930-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2007-04-12-ից մինչև 2008-03-27։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2008-03-27Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

15 մարտի 2007 թ.

Պետական գրանցման թիվ 11807138

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

7 մարտի 2007 թ.

ք. Երևան N 252-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 930-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասի «զ» կետով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը վերապահված իրավասությունը և «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 30-ի «Բյուջեների կատարման, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց ենթակա հիմնարկների ֆինանսական գործունեության հետ կապված հաշվետվությունների կազմման, ներկայացման, ամփոփման ընդհանուր պայմանները, հաշվետվությունների առանձին տեսակների ցանկը և առանձնահատկությունները հաստատելու մասին» N 930-Ն հրամանի հավելված 3-ով հաստատված «Հաշվետվությունների առանձին տեսակների կազմման ու ներկայացման առանձնահատկությունների մասին» հրահանգի 28-րդ կետով սահմանված «Համայնքի բյուջեի կատարման վերաբերյալ» հաշվետվության օրինակելի ձև Հ-11-ի «Համայնքի բյուջեի եկամուտների կատարման վերաբերյալ» հաշվետվության «2. ՏՈՒՐՔԵՐ» բաժնի «2.2. Տեղական տուրքեր» ենթաբաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

050 2.2. Տեղական տուրքեր`

(տող051+ տող061 + տող062 + տող063 + տող066 + տող070 + տող076 + տող077 + տող082 + տող083 + տող084), X X X

051 այդ թվում`

ա) Համայնքի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների (ներառյալ ոչ հիմնական) շինարարության (տեղադրման) թույլտվության համար (տող052 + տող058), X X X

052 այդ թվում`

աա) Հիմնական շինությունների համար (տող053 + տող054), X X X

053 որից`

- մինչև 300 քառ.մ ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200 քառ.մ ընդհանուր մակերես ունեցող և հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար X X X

054 - 053-րդ տողում չնախատեսված օբյեկտների համար (տող055 + տող056 + տող057), X X X

055 այդ թվում`

- 201-ից մինչև 500 քառ.մ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար X X X

056 - 501-ից մինչև 1000 քառ.մ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար X X X

057 - 1001 և ավելի քառ.մ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար X X X

058 աբ) Ոչ հիմնական շինությունների տեղադրման համար (տող 059+տող 060), X X X

059 - մինչև 20 քառ.մ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար X X X

060 - 20 և ավելի քառ.մ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար X X X

061 բ) Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման աշխատանքներ (բացառությամբ

ՀՀ օրենսդրւթյամբ սահմանված` շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) կատարելու թույլտվության համար

062 գ) Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման թույլտվության համար X X X

063 դ) Համայնքի տարածքում ոգելից խմիչքի և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար (տող 064+ տող 065), X X X

064 այդ թվում

- հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում X X X

065 - ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում X X X

066 ե) Համայնքի տարածքում բացօթյա վաճառք կազմակերպելու թույլտվության համար (տող 067 + տող068 +տող069), X X X

067 այդ թվում

- գազի և վառելիքաքսայուղային նյութերի համար X X X

068 - գյուղատնտեսական մթերքի համար X X X

069 - այլ ապրանքների (այդ թվում` ոգելից խմիչքի և/կամ ծխախոտի արտադրանքի) վաճառքի համար X X X

070 զ) Համայնքի տարածքում խաղատները, շահումով խաղերը, հանրային սննդի օբյեկտները, բաղնիքները (սաունաները), զվարճանքի օբյեկտները` ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար (տող071 + տող072 +տող073 +տող074 +տող075), X X X

071 այդ թվում

- խաղատների համար X X X

072 - շահումով խաղերի կազմակերպման համար X X X

073 - հանրային սննդի օբյեկտների համար X X X

074 - բաղնիքների (սաունաների) համար X X X

075 - զվարճանքի օբյեկտների համար X X X

076 է) Համաքաղաքային կանոններին համապատասխան Երևան քաղաքի և քաղաքային համայնքների տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար X X X

077 ը) Համայնքի տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար (տող078+ տող079+ տող080+ տող081), X X X

078 այդ թվում

- ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար X X X

079 - թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար X X X

080 - այլ արտաքին գովազդի համար X X X

081 - դատարկ գովազդային վահանակների համար X X X

082 թ) Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու համար X X X

083 ժ) Համայնքի տարածքում (բացառությամբ

թաղային համայնքների) մարդատար տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար X X X

084 ի) Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի թույլտվության համար X X X

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 30-ի N 930-Ն հրամանի հավելված 3-ով հաստատված «Հաշվետվությունների առանձին տեսակների կազմման ու ներկայացման առանձնահատկությունների մասին» հրահանգի 7-րդ կետի 4) ենթակետի համաձայն ներկայացվող օրինակելի ձև Հ-3 հաշվետվության լրացման պահանջների 7-րդ կետում (Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2006 թվականի դեկտեմբերի 20-ի N 1184-Ն հրամանի խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.

ա) «7» թվարկումը փոխարինել «8» թվարկմամբ,

բ) «Եթե» բառից հետո լրացնել «պետական» բառը:

Նախարար Վ. Խաչատրյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։