Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻՆ ՏՐՎԱԾ ԿՆԻՔՆԵՐԸ ԵՎ ԴՐՈՇՄԱԿՆԻՔՆԵՐԸ ՀԵՏ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2007-03-11-ից մինչև 2007-11-28։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2007-11-28Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

12 հուլիսի 2005 թ.

Պետական գրանցման թիվ 60605267

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

22 հունիսի 2005 թ.

ք. Երևան N 19-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻՆ ՏՐՎԱԾ ԿՆԻՔՆԵՐԸ եվ դրոշմակնիքները ՀԵՏ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց. 01.02.07 N 6-Ն)

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 49.2-րդ հոդվածի 6-րդ կետով և 61-րդ հոդվածի 9-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրված կնիքները և դրոշմակնիքները հետ վերադարձնելու կարգը (Հավելված 1):

(1-ին կետը լրաց. 01.02.07 N 6-Ն)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002 թ. օգոստոսի 28-ի «Տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրված կնիքները հետ վերադարձնելու կարգը սահմանելու մասին» N 10/2-Ն որոշումը:

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ` Գ. Ազարյան

Հավելված 1

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի 2005 թ.

հունիսի 22-ի թիվ 19-Ն որոշման

Կ Ա Ր Գ

Տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրված կնիքները եվ դրոշմակնիքները հետ վերադարձնելու

(վերնագիրը լրաց. 01.02.07 N 6-Ն)

1. Քվեարկությունն անցկացնելու համար տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացվում են ծրարներում փաթեթավորված կնիքներ, իսկ համապետական ընտրությունների ժամանակ նաև դրոշմակնիքներ, եթե տեղամասային կենտրոնում քվեարկելու են զինվորական մասերում հաշվառված զինծառայողներ:

(1-ին կետը լրաց. 01.02.07 N 6-Ն)

2. Քվեարկության ավարտից հետո, տեղամասային ընտրական հանձնաժողովում՝ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված գործողությունների կատարումն ավարտելուց հետո, տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը և քարտուղարը՝ քվեարկության ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում հանձնաժողովին հատկացված կնիքը, դրոշմակնիքը (եթե հատկացվել է)` ընտրական փաստաթղթերի հետ, ներկայացնում են համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:

(2-րդ կետը լրաց. 01.02.07 N 6-Ն)

3. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը համեմատում է կնիքի համարը տեղամասային ընտրական հանձնաժողովի արձանագրության կնիքի համարի հետ, որից հետո ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գործավարության մատյանում կատարում է գրառում տեղամասային ընտրական հանձնաժողովի կնիքի, դրոշմակնիքների ստացման մասին:

(Պարբերությունը հանվել է 01.02.07 N 6-Ն)

(3-րդ կետը լրաց., փոփ. 01.02.07 N 6-Ն)

4. Ընտրատարածքում (համայնքում) ընդգրկված բոլոր տեղամասերից կնիքները ստանալուց հետո ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը դրանք փաթեթավորում է (տեղադրում է պարկում), այնուհետև փաթեթը (պարկը) կնքում` այդ մասին գրառում կատարելով հանձնաժողովի գործավարության մատյանում: Փաթեթը (պարկը) կնքելու համար դրան սոսնձված թղթի վրա կարող են ստորագրել հանձնաժողովի անդամները:

Համապետական ընտրությունների ժամանակ սույն կետում սահմանված կարգով փաթեթավորվում են նաև դրոշմակնիքները:

(4-րդ կետը լրաց. 01.02.07 N 6-Ն)

5. Համապետական ընտրությունների ժամանակ տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված կնիքները կենտրոնական ընտրական հանձնաժողով տեղափոխվում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կամ համապատասխան մասնագիտացված կազմակերպությունների միջոցով` քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 24 ժամ հետո:

(5-րդ կետը խմբ. 01.02.07 N 6-Ն)

5.1. Կնիքները մասնագիտացված կազմակերպության միջոցով վերադարձնելու դեպքում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում ստուգվում է դրանց համապատասխանությունը սահմանված նմուշին և կատարվում կնիքների հանձնման ու ընդունման քանակական հաշվառում: Կնիքների նմուշները պարունակող թերթիկը դրվում է մեկանգամյա օգտագործման պարկի ուղեկցող գրության համար նախատեսված տեղում:

(5.1 կետը լրաց. 01.02.07 N 6-Ն)

6. Վերադարձված կնիքները կենտրոնական ընտրական հանձնաժողովում հաշվառվում են, ստուգվում նրանց պիտանելիությունը, փաթեթավորվում և դրվում դրանց համար նախատեսված հատուկ պարկում (պարկերում): Պարկը փակվում և կնքվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կնիքով, որի վերաբերյալ կնիքների հանձնման-ընդունման արձանագրությունների մատյանում կազմվում է արձանագրություն:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։