Անցնել բովանդակությանը

ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

Լեզվի մասին Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկել հրապարակման պահից, իսկ

4 հոդվածի 2-րդ մասի «ա» և «գ» կետերը` 1993 թվականի հունիսի 1-ից,

2 հոդվածի 4-րդ մասը` 1993 թվականի սեպտեմբերի 1-ից,

3-րդ հոդվածի 1-ին մասը` 1994 թվականի հունվարի 1-ից:

Հայաստանի Հանրապետության կառավարությանը`

ա) Հայաստանի Հանրապետությունում պետական լեզվաքաղաքականության իրականացման նպատակով ստեղծել կառավարությանն առընթեր Լեզվի պետական տեսչություն,

բ) մեկամսյա ժամկետում հաստատել Լեզվի պետական տեսչության պետին, տեսչության կանոնադրությունը և գործունեության ծրագիրը,

գ) վեցամսյա ժամկետում ընդունել Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականության պետական ծրագիրը,

դ) երկամսյա ժամկետում սահմանել սպասարկման ոլորտի այն ծառայությունները, որոնց վրա տարածվում է Լեզվի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 3 հոդվածի 1-ին մասը,

ե) մինչև 1994 թվականի հունվարի 1-ը ապահովել.

- Հայաստանի Հանրապետությունում հայերենի ուսուցման հնարավորությունները բոլոր ցանկացողների համար, անկախ քաղաքացիությունից, ազգությունից, բնակության վայրից,

- հայատառ գրամեքենաների, հեռագրական սարքերի, հայերեն ստեղնաշարով համակարգիչների արտադրությունը կամ ներմուծումը,

- համակարգիչների` հայերեն ծրագրային փաթեթներով հանդերձավորումը:

Լեզվի պետական տեսչության պետին նշանակում և ազատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կրթության և գիտության, լեզվի և մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ:

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կրթության և գիտության, լեզվի և մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովը կարող է երկարաձգել սույն օրենքի 4 հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի կիրարկման ժամկետները առանձին ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների համար:

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի իրավական հարցերի և կրթության և գիտության, լեզվի ու մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովներին` եռամսյա ժամկետում Գերագույն խորհրդի քննարկմանը ներկայացնել սույն օրենքին համապատասխան Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծ:

Սույն օրենքի կատարման պատասխանատվությունը ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում անմիջականորեն և անհատապես դրվում է դրանց ղեկավարների վրա:

Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ բ. արարքցյան

30 մարտի 1993 թվականի,

քաղ. Երևան

արձ. հ. 293, կետ 5

հ.ն-0774-1

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։