Հոդված 3. ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՅՔԸ
Հոդված 3. ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՅՔԸ
1. Հայտարարատուները սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում հայտարարագրում են Հայաստանի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունից դուրս սեփականության (այդ թվում` ընդհանուր համատեղ և ընդհանուր բաժնային սեփականության), տիրապետման և օգտագործման իրավունքով իրենց պատկանող հետևյալ գույքը.
ա) անշարժ գույքը` հողամասերը, ընդերքի մասերը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, շենքերը և շինությունները, հողին ամրակայված այլ գույքը, այսինքն` այն օբյեկտները, որոնք անհնար է հողից անջատել` առանց այդ գույքի նշանակությանն անհամաչափ վնաս պատճառելու.
բ) փոխադրամիջոցները` ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը, անվավոր, թրթուրավոր, ինքնագնաց մեքենաները կամ մեխանիզմները, օդային և ջրային փոխադրամիջոցները.
գ) դրամական միջոցները, այդ թվում` բանկերում կամ ֆինանսավարկային կազմակերպություններում ունեցած հաշիվներում եղած գումարները (Հայաստանի Հանրապետության դրամը, արտարժույթը).
դ) արժեթղթերը (պարտատոմսը, չեկը, մուրհակը, բաժնետոմսը, բանկային վկայագիրը (բանկային գրքույկը, բանկային սերտիֆիկատը) և այլ արժեթուղթը) և այլ ներդրումները (բաժնեմասերը, փայաբաժինները և այլն).
ե) մշակութային արժեքներն ու հնաոճ իրերը:
2. (2-րդ մասն ուժը կորցրել է 26.12.02 ՀՕ-489-Ն)
(3-րդ հոդվածը խմբ., փոփ. 26.12.02 ՀՕ-489-Ն)