Հոդված 1
Հոդված 1.
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (17 մայիսի 2000 թվականի, ՀՕ-60) 1-ին հոդվածում`
ա) 3-րդ կետի ութերորդ պարբերությունը «մարմինների» բառից հետո լրացնել «, ինչպես նաև Հայաuտանի Հանրապետության տնտեuական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի» բառերով.
բ) 4-րդ կետը «երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման վերահսկողության հետ կապված փաստաթղթերի հավաստիության,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից օրենքի խախտման փաստերի քննարկման կապակցությամբ ընդունված որոշման հիման վրա ներկայացված փաստաթղթերի և այլ տեղեկատվության հավաստիության,» բառերով: