Հոդված 8
Հոդված 8.
Օրենքի 19.1-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 19.1 «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված լիցենզիաներ, թույլտվություններ և սերտիֆիկատներ տալու և դրանց գործողության ժամկետները երկարաձգելու համար պետական տուրքի դրույքաչափերը
Իրավաբանական անձանց տրվող լիցենզիաներ
1. Քաղաքացիական և ծառայողական զենքի և դրանց փամփուշտների արտադրություն կազմակերպելու համար`
ա) 3 տարի գործողության ժամկետով բազային տուրքի 300-ապատիկի չափով
բ) 5 տարով երկարաձգելու համար բազային տուրքի 200-ապատիկի չափով
2. Քաղաքացիական և ծառայողական զենքի գեղարվեստական հարդարում, նորոգում կազմակերպելու համար`
ա) 3 տարի գործողության ժամկետով բազային տուրքի 100-ապատիկի չափով
բ) 5 տարով երկարաձգելու համար բազային տուրքի 80-ապատիկի չափով
3. Քաղաքացիական և ծառայողական զենքի առևտուր իրականացնելու համար`
ա) 3 տարի գործողության ժամկետով բազային տուրքի 250-ապատիկի չափով
բ) 5 տարով երկարաձգելու համար բազային տուրքի 150-ապատիկի չափով
Իրավաբանական անձանց տրվող թույլտվություններ
4. Զենքի առևտրի լիցենզիա ունեցող կազմակերպություններին` Հայաստանի Հանրապետությունից դուրս քաղաքացիական և ծառայողական զենք ձեռք բերելու համար (6 ամիս գործողության ժամկետով)`
ա) յուրաքանչյուր միավոր գազային զենքի (ատրճանակ կամ թմբուկավոր ռևոլվեր), 7,5 ջոուլից ոչ ավելի փողային էներգիայով օդաճնշիչ, ազդանշանային, անփող կամ նետողական ու սառը շեղբավոր զենքի համար բազային տուրքի չափով
բ) յուրաքանչյուր միավոր ողորկ-երկարափող հրազենի կամ 7,5 ջոուլից ավելի փողային էներգիայով օդաճնշիչ զենքի համար բազային տուրքի կրկնապատիկի չափով
գ) յուրաքանչյուր միավոր ծառայողական կարճափող, քաղաքացիական ակոսափող կամ համակցված հրազենի համար բազային տուրքի եռապատիկի չափով
դ) հրազենի և գազային զենքի 100-ական փամփուշտներից և ռազմամթերքից բաղկացած յուրաքանչյուր խմբաքանակի համար բազային տուրքի 50 տոկոսի չափով
5. Զենքի առևտրի լիցենզիա ունեցող կազմակերպություններին` Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական և ծառայողական զենք ձեռք բերելու համար (6 ամիս գործողության ժամկետով)`
ա) յուրաքանչյուր միավոր գազային զենքի (ատրճանակ կամ թմբուկավոր ռևոլվեր) 7,5 ջոուլից ոչ ավելի փողային էներգիայով օդաճնշիչ, ազդանշանային, անփող կամ նետողական ու սառը շեղբավոր զենքի համար բազային տուրքի 50 տոկոսի չափով
բ) յուրաքանչյուր միավոր ողորկ-երկարափող հրազենի կամ 7,5 ջոուլից ավելի փողային էներգիայով օդաճնշիչ զենքի համար բազային տուրքի չափով
գ) յուրաքանչյուր միավոր ծառայողական կարճափող, քաղաքացիական ակոսափող կամ համակցված հրազենի համար բազային տուրքի կրկնապատիկի չափով
6. Քաղաքացիական կամ ծառայողական զենք ձեռք բերելու իրավունք ունեցող կազմակերպություններին` զենք ձեռք բերելու համար`
ա) յուրաքանչյուր միավոր նետողական կամ սառը շեղբավոր զենքի համար բազային տուրքի չափով
բ) յուրաքանչյուր միավոր գազային զենքի (ատրճանակ կամ թմբուկավոր ռևոլվեր), ազդանշանային, անփող, ողորկ-երկարափող, 7,5 ջոուլից ավելի փողային էներգիայով օդաճնշիչ զենքի համար բազային տուրքի կրկնապատիկի չափով
գ) յուրաքանչյուր միավոր ակոսափող, համակցված կամ կարճ ակոսափող զենքի համար բազային տուրքի քառապատիկի չափով
7. Զենքի հավաքածու կազմելու համար`
ա) 3 տարի գործողության ժամկետով բազային տուրքի քսանապատիկի չափով
բ) 5 տարով երկարաձգելու համար բազային տուրքի տասնապատիկի չափով
8. Զենքի հավաքածու ցուցադրելու համար`
ա) 3 տարի գործողության ժամկետով բազային տուրքի ութսունապատիկի չափով
բ) 5 տարով երկարաձգելու համար բազային տուրքի քառասնապատիկի չափով
9. Քաղաքացիական և ծառայողական, առանձին դեպքերում մարտական զենք պահելու և օգտագործելու համար`
ա) 3 տարի գործողության ժամկետով բազային տուրքի քսանապատիկի չափով
բ) 5 տարով երկարաձգելու համար բազային տուրքի տասնապատիկի չափով
10. Քաղաքացիական և ծառայողական զենք և դրանց փամփուշտներ ներկրելու (արտահանելու) համար (6 ամիս գործողության ժամկետով կամ նույն ժամկետով երկարաձգելու համար)` բազային տուրքի քառապատիկի չափով
Ֆիզիկական անձանց տրվող թույլտվություններ
11. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` յուրաքանչյուր միավոր քաղաքացիական զենք ձեռք բերելու համար`
ա) գազային զենքի (ատրճանակ կամ թմբուկավոր ռևոլվեր), անփող հրազենի, ազդանշանային զենքի համար (5 տարի գործողության ժամկետով կամ 5 տարով երկարաձգելու համար) բազային տուրքի քառապատիկի չափով
բ) ողորկ-երկարափող հրազենի կամ 7,5 ջոուլից ավելի փողային էներգիայով օդաճնշիչ զենքի համար (6 ամիս գործողության ժամկետով) բազային տուրքի քառապատիկի չափով
գ) որսորդական ակոսափող կամ համակցված հրազենի համար (6 ամիս գործողության ժամկետով) բազային տուրքի վեցապատիկի չափով
12. Օտարերկրյա քաղաքացիներին` Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական զենք ձեռք բերելու համար (5 օր գործողության ժամկետով)`
ա) մեկ միավոր նետողական կամ սառը շեղբավոր զենքի համար բազային տուրքի քառապատիկի չափով
բ) մեկ միավոր գազային զենքի (ատրճանակ կամ թմբուկավոր ռևոլվեր), անփող հրազենի ազդանշանային զենքի համար բազային տուրքի վեցապատիկի չափով
գ) մեկ միավոր ողորկ-երկարափող հրազենի կամ 7,5 ջոուլից ավելի փողային էներգիայով օդաճնշիչ զենքի համար բազային տուրքի 12-ապատիկի չափով
դ) մեկ միավոր ակոսափող կամ համակցված հրազենի համար բազային տուրքի 20-ապատիկի չափով
13. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` զենքի հավաքածու կազմելու համար`
ա) 3 տարի գործողության ժամկետով բազային տուրքի տասնապատիկի չափով
բ) 5 տարով երկարաձգելու համար բազային տուրքի վեցապատիկի չափով
14. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` զենքի հավաքածու ցուցադրելու համար`
ա) 3 տարի գործողության ժամկետով բազային տուրքի 40-ապատիկի չափով
բ) 5 տարով երկարաձգելու համար բազային տուրքի 20-ապատիկի չափով
15. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` ինքնապաշտպանական ողորկ-երկարափող հրազեն պահելու (առանց կրելու իրավունքի) համար (5 տարի գործողության ժամկետով կամ նույն ժամկետով երկարաձգելու համար) բազային տուրքի կրկնապատիկի չափով
16. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` հրազեն, օդաճնշիչ զենք, սպորտային ողորկափող հրազեն պահելու և կրելու համար (5 տարի գործողության ժամկետով կամ 5 տարով երկարաձգելու համար) բազային տուրքի կրկնապատիկի չափով
17. Ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ ծառայողական, այդ թվում նաև` մարտական զենքի առանձին տեսակներ պահելու և կրելու համար (մինչև 3 տարի գործողության ժամկետով կամ 5 տարով երկարաձգելու համար) բազային տուրքի քառապատիկի չափով
18. Քաղաքացիական և պարգևատրական զենք և դրանց փամփուշտներ ներկրելու (արտահանելու) համար (մինչև 2 ամիս գործողության ժամկետով կամ մինչև 2 ամսով երկարաձգելու համար) բազային տուրքի կրկնապատիկի չափով
19. Օտարերկրյա քաղաքացիներին` քաղաքացիական զենք և դրանց փամփուշտներ արտահանելու համար (5 օր գործողության ժամկետով) բազային տուրքի եռապատիկի չափով
20. Սույն հոդվածում նշված լիցենզիաներն ու թույլտվությունները վերաձևակերպելու կամ կրկնօրինակը տալու համար (առանց ժամկետի երկարաձգման) լիցենզիայի կամ թույլտվության տվյալ տեսակը տալու համար սահմանված դրույքաչափի հիսուն տոկոսի չափով, բայց ոչ ավելի բազային տուրքի 12-ապատիկից»: