Հոդված 1
Հոդված 1.
«Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-246 օրենքի 9-րդ հոդվածում`
1) 1-ին մասից հանել «, ձեռքբերումը, հավաքածուներ կազմելը կամ դրանք ցուցադրելը» բառերը.
2) 2-րդ մասի առաջին նախադասությունից հանել «, ձեռքբերման, հավաքածուներ կազմելու կամ դրանք ցուցադրելու» բառերը, «լիցենզիաները» բառը փոխարինել «լիցենզիան» բառով, իսկ երկրորդ նախադասության «լիցենզիա» բառը փոխարինել «թույլտվություն» բառով.
3) 3-րդ մասից հանել «, հավաքածուներ կազմելու կամ դրանք ցուցադրելու» բառերը, «իսկ ձեռք բերելունը`» բառերը փոխարինել «իսկ ձեռք բերելու, հավաքածուներ կազմելու կամ դրանք ցուցադրելու թույլտվություններինը`» բառերով.
4) 4-րդ մասի առաջին նախադասությունը «լիցենզիա» բառից հետո լրացնել «կամ թույլտվություն» բառերով.
5) 5-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Զենքի արտադրության, առևտրի լիցենզիաների և հավաքածու կազմելու կամ դրանք ցուցադրելու թույլտվությունների գործողության ժամկետը դիմումի հիման վրա կարող է երկարաձգվել հինգ տարով, իսկ զենքի ձեռքբերման թույլտվության գործողության ժամկետը` վեց ամսով».
6) 5-րդ մասի երկրորդ նախադասության «նշված լիցենզիաների» բառերը փոխարինել «նշված լիցենզիաների և թույլտվությունների» բառերով, իսկ «երեք ամիս» բառերը փոխարինել «մեկ ամիս» բառերով.
7) 6-րդ և 7-րդ մասերի «լիցենզիա տալու կամ դրա» բառերը փոխարինել «լիցենզիա և թույլտվություն տալու կամ դրանց» բառերով: