Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2005-12-01-ից մինչև 2011-08-25։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2011-08-25Բացել ARLIS-ում

040.1222.15.12.01

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

15 դեկտեմբերի 2001 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 դեկտեմբերի 2001 թվականի N 1222

քաղ. Երևան

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Երևանի պետական համալսարան» պետական ձեռնարկությունը վերակազմավորել Երևանի պետական համալսարան պետական ոչ առևտրային կազմակերպության:

2. (2-րդ կետն ուժը կորցրել է 13.10.05 N 1894-Ն)

2.1. «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրավունք ունի իրականացնելու ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները` 1) բարձրագույն, միջին և հետբուհական մասնագիտական կրթության կազմակերպում.

2) օտարերկրյա դիմորդների նախապատրաստական կրթության կազմակերպում.

3) գիտամանկավարժական կադրերի պատրաստում, վերապատրաստում, որակավորման բարձրացում.

4) գիտահետազոտական և գիտաարտադրական աշխատանքներ.

5) խորհրդատվական, փորձագիտական ծառայություններ.

6) հրատարակչական գործունեության ծավալում և դրա արդյունքների իրացում.

7) կրթական և ուսումնական վճարովի դասընթացների կազմակերպում.

8) միջազգային ուսումնական և գիտատեխնիկական համագործակցության կազմակերպում.

9) ուսանողների և համալսարանի անձնակազմի հանրային սննդի կազմակերպում.

10) աշխատակիցների և ուսանողների հանգստի կազմակերպում.

11) հանրակացարանաբնակ ուսանողների կենցաղի կազմակերպում և սպասարկում:

(2.1 կետը լրաց. 13.10.05 N 1894-Ն)

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` մեկամսյա ժամկետում հաստատել Երևանի պետական համալսարան պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող գույքի ցանկը:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի հունվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության Երևանի պետական համալսարանի օրինադրությունը հաստատելու մասին» N 26 որոշումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի դեկտեմբերի 15-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

Հաստատված է

ՀՀ կառավարության 2001 թվականի

դեկտեմբերի 15-ի N 1222 որոշմամբ

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ

(Կանոնադրությունը լրաց. 09.06.05 N 888-Ն, ուժը կորցրել է 13.10.05 N 1894-Ն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։