Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի N 66-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

20 մարտի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 մարտի 2007 թվականի N 269-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի N 66-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 18-ի «Գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1851-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 66-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման N 1 հավելվածի առաջին սյունակի Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից իրականացվող միջոցառումների ցանկում «Մանկապատանեկան հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող ձմեռային սպորտաձևերի հանրապետական առաջնություն» բառերը փոխարինել «Աշխատանքային ռեզերվներ» մարզական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող ձմեռային մարզաձևերի հանրապետական առաջնություն» բառերով, իսկ «Մանկապատանեկան հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպվող դպրոցականների շախմատի հանրապետական առաջնություն» բառերը` «Աշխատանքային ռեզերվներ» մարզական հասարակական կազմակերպության կողմից կազմակերպվող դպրոցականների շախմատի հանրապետական առաջնություն» բառերով.

2) որոշման N 1 հավելվածի` «ՀՀ Արմավիրի մարզպետարան 2500.0 5000.0 5000.0 5000.0 «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

« ՀՀ Արմավիրի

մարզպետարան

այդ թվում` 2500.0 5000.0 5000.0 5000.0

«Արմավիրի զարգացման

կենտրոն» հասարակական

կազմակերպության

կողմից իրականացվող

տոնական միջոցառումներ 2500.0 5000.0 5000.0 5000.0 Ընթացիկ ներքին

այլ տրանսֆեր-

տային վճարներ

»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2007 թ. մարտի 10

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։