Հոդված 6
Հոդված 6.
Օրենքները հրապարակում է Հանրապետության Նախագահը: Այլ նորմատիվ իրավական ակտերը հրապարակում են դրանք ընդունող մարմնի ղեկավարները կամ պաշտոնատար անձինք:
Օրենքներում և այլ նորմատիվ իրավական ակտերում փոփոխությունները և լրացումները ներառում է կառավարության լիազոր մարմինը` փոփոխությունների կամ լրացումների մասին օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում:
Օրենքում փոփոխությունը կամ լրացումը ներառելուց հետո` 10-օրյա ժամկետում, կառավարության լիազոր մարմինը գործող օրենքը` ամփոփված էլեկտրոնային կրիչում, ուղարկում է Հանրապետության Նախագահին և Ազգային ժողով:
(6-րդ հոդվածը լրաց. 07.02.00 ՀՕ-30)