Հոդված 7
Հոդված 7.
Օրենքները և սույն օրենքի 1 հոդվածում նշված այլ նորմատիվ իրավական ակտերը հրապարակելիս նշվում է դրանց կոդը, անվանումը, ընդունման, վավերացման կամ ստորագրման վայրը, տարին, ամիսը, ամսաթիվը, այն ստորագրող անձի պաշտոնը, անվան սկզբնատառն ու ազգանունը, գրանցման համարը:
Իրավական ակտի կոդը պարունակում է`
1) իրավական ակտի տեսակը բնորոշող կոդը.
2) իրավական ակտի գրանցման համարը.
3) իրավական ակտի գրանցման ամսաթիվը, ամիսը և տարին.
4) այն իրավական ակտերի տեսակը բնորոշող կոդերը և գրանցման համարները, որոնց մեջ փոփոխություն է կատարում տվյալ իրավական ակտը.
5) այն իրավական ակտերի տեսակը բնորոշող կոդերը և գրանցման համարները, որոնց ուժը կորցրած է ճանաչում տվյալ իրավական ակտը:
Իրավական ակտերի կոդավորման համակարգը հաստատում է կառավարությունը:
Օրենքները և սույն օրենքի 1 հոդվածում նշված այլ նորմատիվ իրավական ակտերը հրապարակվում են «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» ըստ հրապարակման ուղարկվելու հերթականության: