Հոդված 4
Հոդված 4.
«Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիրը» կառավարության կողմից հրատարակվող պաշտոնական պարբերական է:
«Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիրը» հրատարակվում է ամիսը առնվազն 2 անգամ:
«Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի» բաժանորդագրությունն ազատ է:
«Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» ըստ բաժինների հրապարակվում են`
1) Հայաստանի Հանրապետության օրենքները.
2) մարդու իրավունքներին, ազատություններին և պարտականություններին վերաբերող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը.
3) Հանրապետության Նախագահի նորմատիվ հրամանագրերը և կարգադրությունները.
4) Ազգային ժողովի նորմատիվ որոշումները.
5) կառավարության և վարչապետի նորմատիվ որոշումները.
6) օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, կառավարության որոշումների` Սահմանադրությանը համապատասխանության մասին սահմանադրական դատարանի որոշումները: