Հոդված 4
Հոդված 4.
Օրենսգրքի 52-րդ հոդվածում`
ա) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Քրեական գործի վարույթով իր լիազորություններն իրականացնելիս դատախազն ինքնուրույն է որոշումներ ընդունում` հիմնվելով օրենքների և ներքին համոզմունքի վրա, և պատասխանատու է իր ընդունած որոշումների համար:».
բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ և 5-րդ մասերով.
«4. Ստորադաս դատախազը պարտավոր է կատարել վերադաս դատախազի բոլոր գրավոր ցուցումները, բացառությամբ սույն հոդվածի հինգերորդ մասով նախատեսված դեպքի, ինչպես նաև այն դեպքի, երբ դատախազը համարում է, որ ցուցումն անօրինական է: Վերադաս դատախազի կողմից տրված ցուցումը անօրինական համարելու դեպքում դատախազը պարտավոր է, իսկ ցուցումը անհիմն համարելու դեպքում կարող է այն բողոքարկել ցուցում տված դատախազի վերադասին:
5. Հետաքննության կամ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելիս դատախազը պարտավոր է կատարել վերադաս դատախազի գրավոր ցուցումը, բացառությամբ այն դեպքերի, երբ համարում է, որ նման ցուցումն անհիմն կամ անօրինական է: Նման դեպքերում հսկողություն իրականացնող դատախազը պարտավոր է հրաժարվել այն կատարելուց` անհապաղ գրավոր իրազեկելով ցուցում տված վերադաս դատախազին, որն իրավունք ունի անձամբ ստանձնելու հսկողությունը կամ դրա իրականացումը հանձնարարելու մեկ այլ դատախազի:»: