Հոդված 1
Հոդված 1.
Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (1 հուլիսի 1998 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 6-րդ հոդվածում`
ա) 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«25) քննիչ` դատախազության, ոստիկանության, ռազմական ոստիկանության, ազգային անվտանգության, հարկային կամ մաքսային մարմինների պաշտոնատար անձ, որն իր իրավասության սահմաններում քրեական գործով կատարում է նախաքննություն.».
բ) 26-րդ կետի «ներքին գործերի և ազգային անվտանգության» բառերը փոխարինել «դատախազության, ոստիկանության, ռազմական ոստիկանության, ազգային անվտանգության, հարկային կամ մաքսային» բառերով: