Հոդված 11
Հոդված 11.
Օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«6. Աշխատողներից` բարմենը, խոհարարը, հրուշակագործը, մատուցողը և բուֆետապանը պետք է ունենան համապատասխան մասնագիտական կրթության կամ մասնագիտական պատրաստվածության մասին դիպլոմ կամ վկայական:
Մասնագիտական պատրաստվածության ծրագրերը համաձայնեցվում են կրթության, ինչպես նաև առևտրի և ծառայությունների ոլորտների համապատասխան լիազոր մարմինների հետ:»: