Հոդված 7. Օրենսգրքի 244.7-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
Հոդված 7. Օրենսգրքի 244.7-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության Հայաստանի Հանրապետության որակի տեսչությունը քննում է սույն օրենսգրքի 95.3 հոդվածով, 158 հոդվածի երկրորդ, երրորդ և քսաներորդ մասերով և 188 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Սույն հոդվածի առաջին մասում նշված մարմնի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի և ծառայությունների համապատասխանության պետական վերահսկողության և Հայաստանի Հանրապետության չափումների միասնականության ապահովման վերահսկողության գլխավոր պետական տեսուչը: