Հոդված 3. Օրենսգրքի 169.16-րդ հոդվածում`
Հոդված 3. Օրենսգրքի 169.16-րդ հոդվածում`
ա) 1-ին մասը «իրականացնելը» բառից հետո լրացնել «, իսկ հանրային սննդի օբյեկտներում` ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի իրացում իրականացնելը» բառերով, իսկ «վաճառողի» բառը փոխարինել «պաշտոնատար անձի» բառերով.
բ) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Առևտրի և հանրային սննդի օբյեկտները, զվարճանքի, շահումով խաղերի, վիճակախաղերի կազմակերպման օբյեկտները, խաղատները և բաղնիքները (սաունաները) առանց թույլտվության ժամը 24.00-ից հետո աշխատացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:».
գ) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
դ) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-6-րդ մասերով`
«Առանց թույլտվության բացօթյա առևտուր իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով, իսկ քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձից մինչև նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով:
Առանց թույլտվության հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի վաճառք իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:
Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված խախտումը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:»: