Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

5 դեկտեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 նոյեմբերի 2005 թվականի N 2043-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բուլղարիայի Հանրապետության մայրաքաղաք Սոֆիայում և Ավստրիայի Հանրապետության մայրաքաղաք Վիեննայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունների համար, որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն, շենքեր գնելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը հատկացնել մինչև 1,400.0 հազ. եվրոյին համարժեք դրամ` Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի, շինությունների և բնակարանների ձեռքբերման ծախսեր» հոդվածով), և նույն նպատակի համար` մինչև 170.0 հազ. եվրոյին համարժեք դրամ` «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 01 խմբի 03 ենթախմբի «13. Դեսպանությունների շենքերի գնում» ծրագրով նախատեսված հատկացումներից այդ թվում`

ա) Բուլղարիայի Հանրապետության մայրաքաղաք Սոֆիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության համար շենք գնելու նպատակով` մինչև 600.0 հազ. եվրոյին համարժեք դրամ,

բ) Ավստրիայի Հանրապետության մայրաքաղաք Վիեննայում Հայաստանի Հանրապետության դեսպանության համար շենք գնելու նպատակով` մինչև 970.0 հազ. եվրոյին համարժեք դրամ որից` 170.0 հազ. եվրոյին համարժեք դրամը` «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 01 խմբի 03 ենթախմբի «13. Դեսպանությունների շենքերի գնում» ծրագրով նախատեսված հատկացումներից:

(1-ին կետը լրաց., փոփ. 18.11.06 N 1625-Ա)

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` սույն որոշման 1-ին կետին համապատասխան հատկացվելիք գումարները Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը տրամադրել Բուլղարիայի Հանրապետության մայրաքաղաք Սոֆիայում և Ավստրիայի Հանրապետության մայրաքաղաք Վիեննայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունների համար` որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն գնվող շենքերի առուվաճառքի պայմանագրերի առկայության դեպքում:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2005 թ. դեկտեմբերի 5

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։