Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱUԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2005-04-08-ից մինչև 2007-01-28։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2007-01-28Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

5 սեպտեմբերի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 օգոստոսի 2003 թվականի N 1080-Ա

ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Միացյալ հայկական հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը խոր հորատման հաստոցի և օժանդակ սարքավորումների նվիրատվությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին` համատեղ ստեղծել հանձնման-ընդունման հանձնաժողով, ընդունել, գույքագրել 2216035718.75 դրամ արժեքով Միացյալ հայկական հիմնադրամից նվիրատվություն ստացած խոր հորատման հաստոցը, օժանդակ սարքավորումներն ու, որպես պետական սեփականություն, հանձնել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության տնօրինությանը:

(1-ին կետը փոփ. 31.03.05 N 374-Ա)

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին`

ա) մեկամսյա ժամկետում ապահովել խոր հորատման հաստոցի և օժանդակ սարքավորումների ի պահ հանձնումը «Երկրաէներգետիկա» փակ բաժնետիրական ընկերությանը.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 2072-Ն որոշման N 3 հավելվածում փոփոխություն կատարելու վերաբերյալ.

գ) ապահովել Միացյալ հայկական հիմնադրամից նվիրատվություն ստացած գույքի պահպանման ծախսերի տրամադրումը մինչև հնարավոր կապալառուի կողմից նշված սարքավորումների օգտագործման հանձնումը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2003 թ. սեպտեմբերի 5

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։