Անցնել բովանդակությանը

ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1993-10-13-ից մինչև 1999-01-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

«ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

1. «Երաշխավորությամբ գործող ձեռնարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկել հրապարակման պահից:

2. Սահմանել երաշխավորությամբ գործող ձեռնարկությունների գրանցման տուրք Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի չափով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` «Երաշխավորությամբ գործող ձեռնարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հրապարակման պահից մեկ ամսվա ընթացքում`

ա) սահմանել սեփականության այլ ձևերի վրա հիմնված ձեռնարկությունների համար պետական (իշխանության տեղական մարմինների) ձեռնարկությունների որպես երաշխավորողներ հանդես գալու` «Երաշխավորությամբ գործող ձեռնարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9 հոդվածի երրորդ մասով նախատեսված դեպքերը և կարգը.

բ) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերը «Երաշխավորությամբ գործող ձեռնարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխանեցնելու վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ բ. արարքցյան

13 հոկտեմբերի 1993 թվականի,

քաղ. Երևան

արձ. հ. 335, կետ 3

հ.ն-0941-1

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։