«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 ապրիլի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 ապրիլի 2006 թվականի N 489-Ա
ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 22-ի N 679-Ա որոշման 3-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան Ծաղկաձորի ճոպանուղին վերակառուցվել ու շահագործվում է, և որ «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միությանը նվիրաբերված հին ճոպանուղին սպասարկող որոշ կառույցներ պիտանի չեն հետագա օգտագործման համար, և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Համաձայնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 22-ի «Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր» փակ բաժնետիրական ընկերության ակտիվների կազմից գույք առանձնացնելու մասին» N 679-Ա որոշմամբ «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միությանը նվիրաբերված գույքից հետագա շահագործման համար ոչ պիտանի գույքի` համաձայն հավելվածի, օտարման մասին` նշված միության առաջարկին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2006 թ. ապրիլի 19
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
ապրլիլ 13-ի N 489-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 679-Ա ՈՐՈՇՄԱՄԲ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ» ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԻՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐՎԱԾ ԳՈՒՅՔԻՑ ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՅՔԻ
NN
ը/կ Գույքի անվանումը Զբաղեցրած մակերեսը
(քառ. մ)
1. Վարչական շենք 122,27
2. Հերթապահների հանգստի սենյակ 58,82
3. Մեխանիկական տեղամաս 141,33
4. Կառավարման կետ`
կրպակմետաղյա վագոն-տնակփայտյա վագոն-տնակ 10
15
20
5. էլեկտրական ենթակայանի շենք 40
(Հավելվածը լրաց. 04.05.06 N 588-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան