Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ԴԻՄԱՑ ԺԱՄԿԵՏԱՆՑ ՊԱՐՏՔԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

28 փերտվարի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 փետրվարի 2006 թվականի N 169-Ա

ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ԴԻՄԱՑ ԺԱՄԿԵՏԱՆՑ ՊԱՐՏՔԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` ոչ ուշ, քան յուրաքանչյուր տարվա յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը առնվազն 3000 օրինակ տպաքանակ ունեցող մամուլի միջոցով ապահովել`

ա) 1-ին և 2-րդ եռամսյակների ընթացքում մատակարարված ոռոգման ջրի դիմաց 200000 դրամ և ավելի պարտք (ներառյալ նախորդ ժամանակաշրջանի պարտքը) ունեցող բաժանորդների տվյալների հրապարակումը.

բ) 3-րդ և 4-րդ եռամսյակների ընթացքում մատակարարված ոռոգման ջրի դիմաց 300000 դրամ և ավելի պարտք (ներառյալ նախորդ ժամանակաշրջանի պարտքը) ունեցող բաժանորդների տվյալների հրապարակումը:

Ցանկերում ներառել պարտատիրոջ և պարտապանի անվանումները, պարտապանի կողմից ոռոգվող հողատարածքների չափը սպառված ոռոգման ջրի ծավալը, վճարման ենթակա գումարը և առաջացած պարտքի չափը:

(Որոշումը փոփ., լրաց. 16.06.06 N 835-Ա)

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2006 թ. փետրվարի 23

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։