«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 նոյեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հոկտեմբերի 2005 թվականի N 1753-Ա
ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հավաքական անվտանգության խորհրդի ՀԱՊԿ-ի 2005 թվականի հունիսի 23-ի «Ռազմատնտեսական համագործակցության Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միջպետական հանձնաժողովի մասին» որոշման 9-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի հայկական մասի կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 13-ի «ԱՊՀ անդամ պետությունների ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի` Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմը հաստատելու մասին» N 2002-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2005 թ. հոկտեմբերի 22
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
հոկտեմբերի 20-ի N 1753-Ա որոշման
Կ Ա Զ Մ
ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍԻ
Գ. Բադալյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ (հանձնաժողովի ղեկավար)
Ա. Անտոնյան - ԱՊՀ ռազմական համագործակցության համադրման շտաբում ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչ, գեներալ-մայոր
Պ. Շադյան - ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի ռազմաարդյունաբերական վարչության պետ, գնդապետ
Դ. Աբրահամյան - ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի սպառազինության վարչության շտաբի պետ, գնդապետ
Տ. Աղաջանյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության պետի տեղակալ
Ն. Առաքելյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի ռազմաարդյունաբերական համալիրի և ռազմատնտեսական ծրագրերի վարչության պետ
Ա.Եդիգարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ
Ռ. Անանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի վարիչ
(Կազմը փոփ., լրաց. 16.06.06 N 833-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան