Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԲԱՎ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2006-01-19-ից մինչև 2024-02-21։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2024-02-21Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

22 նոյեմբերի 2002 թ.

Պետական գրանցման թիվ 60302315

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

10 սեպտեմբերի 2002 թ.

ք. Երևան N 207-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԲԱՎ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե/ կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Ամփոփ հաշվետվություն բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Ձև թիվ 1-բավ պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը համաձայն հավելվածի 1-ի:

Նախագահ Ս. Մնացականյան

Հավելված 1

Հաստատված է

ՀՀ վիճակագրության պետական խորհրդի

10 սեպտեմբերի 2002 թ.

թիվ 207-Ն որոշմամբ

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 1-ԲԱՎ (ՏԱՐԵԿԱՆ) ԱՄՓՈՓ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Հրահանգը սահմանում է «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ձև N 1-բավ (տարեկան) ամփոփ պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:

2. Հաշվետվությունը կազմում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը, որն այդ մասին նախապես տեղեկացվում է:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա հունիսի 1-ը:

(3-րդ կետը խմբ. 18.11.05 N 24-Ն)

4. Հաշվետվությունը ներկայացվում է առանձին` ըստ հանրապետության, մարզերի, քաղաքների և ամփոփ` ըստ գյուղական համայնքների:

5. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

II. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

Բ ա ժ ի ն 1

Բնապահպանական վճարներ

Աղյուսակ 1. ՋՐԱՅԻՆ ԱՎԱԶԱՆ ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՀՈՍՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ և ԴՐԱՆՑ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՆԵՐԸ

6. Ջրային ավազան վնասակար նյութերի արտահոսքի դիմաց վճարը հաշվարկվում է հաշվետու տարում ջրային ավազան արտահոսված վնասակար նյութերի ծավալների հիման վրա:

7. Սյունակ Ա-ում բերվում է վնասակար նյութի կոդը, սյունակ Բ-ում` վնասակար նյութի անվանումը:

8. Սյունակ 1-ում բերվում են ջրային ավազան վնասակար նյութերի և միացությունների արտահոսման համար սահմանված կարգով հաստատված թույլատրելի սահմանային արտահոսքի նորմաների քանակները յուրաքանչյուր նյութի համար:

9. Սյունակ 2-ում բերվում են ջրային ավազան վնասակար նյութերի և միացությունների արտահոսման համար սահմանված կարգով հաստատված թույլատրելի սահմանային արտահոսքի նորմաներից ավելի արտահոսքերի քանակները յուրաքանչյուր նյութի համար:

10. Սյունակ 3-ում բերվում են ջրային ավազան արտահոսված վնասակար նյութերի և միացությունների քանակները:

11. Սյունակ 4-ում բերվում են ջրային ավազան վնասակար նյութերի և միացությունների արտահոսման դիմաց սահմանված բնապահպանական վճարները:

Աղյուսակ 2. ԱՆՇԱՐԺ (ԱՄՐԱԿԱՅՎԱԾ) ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ՕԴԱՅԻՆ ԱՎԱԶԱՆ ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ և ԴՐԱՆՑ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՆԵՐԸ

12. Օդային ավազան վնասակար նյութերի արտանետման դիմաց վճարը հաշվարկվում է հաշվետու տարում օդային ավազան արտանետված վնասակար նյութերի ծավալների հիման վրա:

13. Սյունակ Ա-ում բերվում է վնասակար նյութերի կոդը, սյունակ Բ-ում` վնասակար նյութի անվանումը:

14. Սյունակ 1-ում բերվում են անշարժ (ամրակայված) աղբյուրներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման համար սահմանված կարգով հաստատված թույլատրելի սահմանային արտանետումների նորմաների քանակները յուրաքանչյուր նյութի համար:

15. Սյունակ 2-ում բերվում են անշարժ (ամրակայված) աղբյուրներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման համար սահմանված կարգով հաստատված թույլատրելի սահմանային արտանետումների նորմաներից ավելի արտանետումների քանակները յուրաքանչյուր նյութի համար:

16. Սյունակ 3-ում բերվում են անշարժ (ամրակայված) աղբյուրներից օդային ավազան արտանետված վնասակար նյութերի քանակները:

17. Սյունակ 4-ում բերվում են անշարժ (ամրակայված) աղբյուրներից օդային ավազան արտանետված վնասակար նյութերի դիմաց սահմանված բնապահպանական վճարները:

Աղյուսակ 3. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԱԾ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ և ՍՊԱՌՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ և ՏԵՂԱԴՐՄԱՆ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՆԵՐԸ

18. Արտադրության և սպառման թափոնները շրջակա միջավայրում սահմանված կարգով տեղադրելու դիմաց վճարը հաշվարկվում է` ելնելով հաշվետու տարում թափոնակուտակիչներում և արտադրական հարթակներում տեղադրված արտադրական և սպառման թափոնների ծավալներից և վտանգավորության դասից:

19. Սյունակ Ա-ում բերվում է թափոնի կոդը, սյունակ Բ-ում` թափոնի անվանումը:

20. Սյունակ 1-ում բերվում են առաջացած թափոնների քանակները:

21. Սյունակ 2-ում բերվում են թափոնների տեղադրման դիմաց սահմանված բնապահպանական վճարները:

Աղյուսակ 4. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎԱԾ և ԻՐԱՑՎԱԾ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ ՎՆԱՍ ՊԱՏՃԱՌՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ և ԴՐԱՆՑ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՆԵՐԸ

22. Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և իրացվող շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների դիմաց վճարը հաշվարկում է արտադրողն` իրացման շրջանառության հիման վրա և վճարում է հաշվետու տարում իրացված արտադրանքին համամասնորեն:

23. սյունակ Ա-ում բերվում է ապրանքի կոդը, սյունակ Բ-ում` ապրանքի անվանումը, սյունակ Գ-ում` արտադրված ապրանքի չափի միավորը:

24. Սյունակ 1-ում բերվում են արտադրված ապրանքների քանակները:

25. Սյունակ 2-ում բերվում են արտադրված ապրանքների դիմաց սահմանված բնապահպանական վճարները:

Բ ա ժ ի ն 2

Բնօգտագործման վճարներ

Աղյուսակ 5. ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ և ԴՐԱՆՑ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՆԵՐԸ

26. Ջրօգտագործման դիմաց վճարը հաշվարկվում է հաշվետու տարում բնական ջրաղբյուրներից օգտագործման նպատակով անմիջապես վերցրած ջրի ծավալի (ջրառ) հիման վրա:

27. Սյունակ Ա-ում բերվում է ջրօգտագործման տեսակի կոդը, սյունակ Բ-ում` օգտագործվող ջրի անվանումն ըստ որակի:

28. Սյունակ 1-ում բերվում են սահմանված կարգով հաստատված հատուկ ջրօգտագործման թույլտվություններով սահմանված ջրառի թույլատրելի սահմանային ծավալների քանակները:

29. Սյունակ 2-ում բերվում են ջրառի թույլատրելի սահմանային նորմաներից ավելի ջրառի քանակները:

30. Սյունակ 3-ում բերվում են ջրառի փաստացի ծավալները:

31. Սյունակ 4-ում բերվում են վերցված ջրի դիմաց սահմանված բնօգտագործման վճարները:

Աղյուսակ 6. ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՄԱՐՎԱԾ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ և ԴՐԱՆՑ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՆԵՐԸ

32. Օգտակար հանածոների մարված պաշարների դիմաց վճարը հաշվարկվում է հաշվետու տարում օգտակար հանածոների մարված պաշարների ծավալների հիման վրա:

33. Սյունակ Ա-ում բերվում է օգտակար հանածոյի կոդը, սյունակ Բ-ում` օգտակար հանածոյի անվանումը, սյունակ Գ-ում` օգտակար հանածոյի չափի միավորը:

34. Սյունակ 1-ում բերվում են օգտակար հանածոների մարված պաշարների համար օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի տրամադրման և օգտագործման մասին սահմանված կարգով կնքվող պայմանագրով սահմանված ծավալների քանակները յուրաքանչյուր օգտակար հանածոյի համար:

35. Սյունակ 2-ում բերվում են սահմանված կարգով հաստատված օգտակար հանածոների թույլատրելի սահմանային նորմաներից ավելի մարված պաշարների ծավալների քանակները յուրաքանչյուր օգտակար հանածոյի համար:

36. Սյունակ 3-ում բերվում են օգտակար հանածոների համար մարված պաշարների ծավալները:

37. Սյունակ 4-ում բերվում են օգտակար հանածոների մարված պաշարների դիմաց սահմանված բնօգտագործման վճարները:

Աղյուսակ 7. ԿԵՆՍԱՊԱՇԱՐՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ և ԴՐԱՆՑ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՆԵՐԸ

38. Կենսապաշարների օգտագործման դիմաց վճարը հաշվարկվում և պետական բյուջե է վճարվում յուրաքանչյուր անգամ` մինչև կենսապաշարների տեղափոխումը:

39. Սյունակ Ա-ում բերվում է օգտագործված կենսապաշարի կոդը, սյունակ Բ-ում` օգտագործված կենսապաշարի անվանումը, սյունակ Գ-ում` օգտագործված կենսապաշարի չափի միավորը:

40. Սյունակ 1-ում բերվում են սահմանված կարգով հաստատված կենսապաշարների օգտագործման թույլատրելի սահմանային նորմաների քանակները յուրաքանչյուր կենսապաշարի համար:

41. Սյունակ 2-ում բերվում են սահմանված կարգով հաստատված կենսապաշարների օգտագործման թույլատրելի սահմանային նորմաներից ավելի քանակները յուրաքանչյուր կենսապաշարի համար:

42. Սյունակ 3-ում բերվում են օգտագործված կենսապաշարների քանակները:

43. Սյունակ 4-ում բերվում են օգտագործված կենսապաշարների դիմաց սահմանված բնօգտագործման վճարները:

Ակտի պատկեր

ԱՄՓՈՓ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, սահմանված կարգով հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Վարչական (տեղեկատվական) ռեգիստրների վարման և դրանցից տեղեկատվության ստացման կարգի» և «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգի»

Ով է ներկայացնում _____________________

(անվանումը)

Գտնվելու վայրը _______________________

էլեկտրոնային փոստի հասցեն ______________ Ձև N 1-բավ

տարեկան

Հաստատված է՝ ՀՀ վիճակագրության պետական խորհրդի

10 սեպտեմբերի 2002 թ.

թիվ 207-Ն որոշմամբ

Ներկայացվում է՝

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն

Ներկայացնում է՝

ՀՀ բնապահպանության

նախարարությունը

Հաշվետվության ներկայացման ժամկետը՝

մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա հունիսի 1-ը

Պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվություն չներկայացնելը կամ սահմանված կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջական արտացոլում և աղավաղումներ) ներկայացնելը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների համար առաջացնում է պատասխանատվություն՝ ՀՀ օրենքով սահմանված կարգով։

Ա Մ Փ Ո Փ Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

200... թ.

Բ Ա Ժ Ի Ն 1

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐ

Աղյուսակ 1. Ջրային ավազան վնասակար նյութերի արտահոսքի ծավալները և դրանց դիմաց վճարները

Կոդը Վնասակար նյութերի և

միացությունների անվանումը Չափաքանակը Չափաքանակից

ավել Քանակը,

տոննա Վճարը,

դրամ

Ա Բ 1 2 3 4

Ընդամենը

Աղյուսակ 2. Անշարժ (ամրակայված) աղբյուրներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման ծավալները և դրանց դիմաց վճարները

Կոդը Վնասակար նյութերի և

միացությունների անվանումը Չափաքանակը Չափաքանակից

ավել Քանակը,

տոննա Վճարը,

դրամ

Ա Բ 1 2 3 4

Ընդամենը

Աղյուսակ 3. Շրջակա միջավայր տեղադրված արտադրության և սպառման թափոնների ծավալները և տեղադրման դիմաց վճարները

Կոդը Տեղադրված թափոններն

ըստ վտանգավորության դասերի Քանակը,

տոննա Վճարը,

դրամ

Ա Բ 1 2

Ընդամենը

Աղյուսակ 4. ՀՀ-ում արտադրված և իրացված շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների ծավալները և դրանց դիմաց վճարները

Կոդը Ապրանքների անվանումը Չափի միավորը Քանակը Վճարը, դրամ

Ա Բ Գ 1 2

Ընդամենը

Բ Ա Ժ Ի Ն 2

ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐ

Աղյուսակ 5. Ջրօգտագործման ծավալները և դրանց դիմաց վճարները

Կոդը Ջրօգտագործման

տեսակները Չափաքանակը Չափաքանակից

ավել Քանակը,

խոր.մ Վճարը,

դրամ

Ա Բ 1 2 3 4

Ընդամենը

Աղյուսակ 6. Օգտակար հանածոների պաշարների արդյունահանման ծավալները և դրանց դիմաց վճարները

Կոդը Օգտակար հանածոների

տեսակները Չափի մավորը Չափաքանակը Չափաքանակից

ավել Քանակը Վճարը,

դրամ

Ա Բ Գ 1 2 3 4

Ընդամենը

Աղյուսակ 7. Կենսապաշարների օգտագործման ծավալները և դրանց դիմաց վճարները

Կոդը Կենսապաշարների

տեսակները Չափի մավորը Չափաքանակը Չափաքանակից

ավել Քանակը Վճարը,

դրամ

Ա Բ Գ 1 2 3 4

Ընդամենը

Կատարող __________________

Հեռ.______________________

____ __________ 200... թ. Ղեկավար

Անուն, ազգանուն _________

Պաշտոն _______________

Ստորագրություն___________

(ձևը փոփ. 18.11.05 N 24-Ն)

(հավելվածը փոփ., խմբ. 18.11.05 N 24-Ն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։