«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 ապրիլի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 ապրիլի 2007 թվականի N 408-Ն
2007 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի ապրիլի 12‑ի «2007 թվականի գարնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» ՆՀ 86/1-Ն հրամանագրի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի գարնանային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով` համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներում գարնանային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ` համաձայն N 2 հավելվածի: Մարզային զորակոչային հանձնաժողովների գործունեության նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել հանրապետական զորակոչային հանձնաժողովի նախագահին:
3. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը` համաձայն N 3 հավելվածի:
4. Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նախագահին`
1) 2007 թվականի գարնանային զորակոչն անցկացնել սահմանված կարգով` ապրիլ-հունիս ամիսների ընթացքում.
2) զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ նյութերն ուղարկել Հայաստանի Հանրապետության դատախազության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ:
5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին`
1) զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև այդ բնույթի գործերով հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը վերցնել անմիջական վերահսկողության տակ.
2) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան իրականացնել լրացուցիչ միջոցառումներ Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող` զորակոչից խուսափող անձանց հետախուզման ու հանրապետություն վերադարձման համար:
6. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպաիրավական ձևերից) ղեկավարներին`
1) քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների ցուցակներն ստանալուց հետո նրանց նկատմամբ կիրառել աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումներ և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին.
2) իրենց իրավասության սահմաններում ապահովել Հայաստանի Հանրապետության զորակոչային տարիքի քաղաքացիների ներկայանալը զինվորական կոմիսարիատներ:
7. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին`
1) 2007 թվականի գարնանային զորակոչի անցկացման համար զինվորական կոմիսարիատներն ապահովել զորակոչային տեղամասերով, սպասարկող անձնակազմով, ինչպես նաև նյութական և ավտոտրանսպորտային միջոցներով.
2) հաստատել տեղական (ըստ զինվորական կոմիսարիատների կողմից սպասարկվող տարածքների) զորակոչային հանձնաժողովների անհատական կազմերը` դրանցում ընդգրկելով վարչատարածքում գործող բժշկական հաստատությունների առաջատար բժիշկ-մասնագետներին, իսկ Երևանում, անհրաժեշտության դեպքում, նաև` հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների բժիշկ-մասնագետներին.
3) նախատեսել և սահմանված կարգով յուրաքանչյուր բժիշկ-մասնագետի մի քանի թեկնածություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն` տեղական զորակոչային հանձնաժողովներում բժիշկների թափուր տեղերի առկայության դեպքում ընտրություն (նշանակում) իրականացնելու նպատակով:
8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`
1) անհրաժեշտության դեպքում, համաձայն Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի կողմից ներկայացված հայտերի, տեղական զորակոչային հանձնաժողովների կազմերը համալրել հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների համապատասխան բժիշկ-մասնագետներով.
2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտով զորակոչիկների ֆլյուորո (ռենտգեն) զննում, սոնոգրաֆիկ հետազոտում, ինչպես նաև կանխարգելիչ պատվաստումներ կատարելու նպատակով համակարգի բուժկանխարգելիչ հաստատություններին հանձնարարել ձեռք բերել անհրաժեշտ թվով պատվաստանյութեր և ֆլյուորո (ռենտգեն) ժապավեններ ու երևակման նյութեր։
9. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`
1) ապահովել զորակոչիկների անվտանգ փոխադրումը և հասարակական կարգի պահպանումը հանրապետության զորակոչային տեղամասերում.
2) ապահովել զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումը Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ու նրանց ներկայանալը զորակոչային տեղամասեր.
3) զորակոչի ընթացքում զորակոչիկներին Երևանի սահմաններից դուրս փոխադրող ավտոբուսներն ուղեկցելու համար հանրապետական հավաքակայանին կցել ճանապարհային ոստիկանության 2 անձնակազմ:
10. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով զորակոչիկների փոխադրումներն իրականացնելու համար:
11. Սահմանել, որ զորակոչի կազմակերպման ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին, բացառությամբ սույն որոշման 8-րդ կետով կատարվող ծախսերի:
12. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին` զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով գարնանային զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցության ուղիներում և զորակոչային տարիքի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` հանրապետությունից մեկնումը թույլատրել միայն զինվորական գրքույկներում զինվորական ծառայությունն ավարտելու կամ հիվանդության պատճառով պահեստազորում գտնվելու, իսկ ամրակցման (նախնական հաշվառման) վկայականներում` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից օգտվելու մասին զինվորական կոմիսարիատների համապատասխան նշումների առկայության դեպքում:
13. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`
1) 2007 թվականի գարնանային զորակոչի ընթացքում զորակոչային ռեսուրսներն առավելագույնս օգտագործելու նպատակով փոխադրման և ավարտական քննությունները, դիպլոմային աշխատանքների ու մագիստրոսական թեզերի պաշտպանություններն ավարտել`
ա. դպրոցներում, քոլեջներում, ուսումնարաններում` մինչև 2007 թվականի հունիսի 25‑ը,
բ. բարձրագույն ուսումնական հաստատություններում` մինչև 2007 թվականի հունիսի 1-ը.
2) մագիստրոսական և ասպիրանտական կրթություն իրականացնող բուհերում և գիտական կազմակերպություններում պետական պատվերի շրջանակներում (տարկետման իրավունքով) մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ընդունելություններն ավարտել մինչև 2007 թվականի հունիսի 20-ը։
14. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատարին և հանրապետական զորակոչային հանձնաժողովին:
15. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ս. Սարգսյան
2007 թ. ապրիլի 16
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2007 թվականի
ապրիլի 12-ի N 408-Ն որոշման
Կ Ա Զ Մ
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Մ. Հարությունյան - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-
պաշտպանության նախարարի առաջին
տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
Ա. Հարությունյան - ՀՀ զինվորական կոմիսար
Հ. Հարությունյան - ՀՀ ոստիկանության պետ
Գ. Հակոբյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային
անվտանգության ծառայության տնօրեն
Ա. Հովսեփյան - ՀՀ գլխավոր դատախազ
Ն. Դավիդյան - ՀՀ առողջապահության նախարար
Ա. Մանուկյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար
Լ. Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
Ա. Գրիգորյան - ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության,
ազգային անվտանգության և ներքին
գործերի մշտական հանձնաժողովի
նախագահ (համաձայնությամբ)
Բ. Ոսկանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի
վարչական մարմինների վարչության պետ
(հանձնաժողովի քարտուղար)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2007 թվականի
ապրիլի 12-ի N 408-Ն որոշման
Կ Ա Զ Մ
ՄԱՐԶԱՅԻՆ (ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ) ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ
Մարզերի և
զինկոմիսա-
րիատների
անվանումները Հանձնաժողովների անդամները
1 2
Երևան
Արաբկիր
Մաշտոց
Կենտրոնական
Նոր Նորք
Շահումյան
Շենգավիթ
Էրեբունի
Ե. Զախարյան
Յու. Խաչատուրով
- Երևանի քաղաքապետ
(հանձնաժողովի նախագահ)
- ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
- Երևան քաղաքի դատախազ
- Երևան քաղաքի ոստիկանության
վարչության պետ
- Երևան քաղաքի կայազորի ռազմական
ոստիկանության բաժնի պետ
Արագածոտն
Աշտարակ
Ապարան
Թալին Գ. Գյոզալյան
Մ. Ս. Գրիգորյան - Արագածոտնի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
- ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
- Արագածոտնի մարզի դատախազ
- մարզային ոստիկանության վարչության պետ
- Արմավիրի կայազորի ռազմական
ոստիկանության Աշտարակի
բաժանմունքի պետ
Արարատ
Արտաշատ
Արարատ
Մասիս Ա. Սարգսյան
Է. Ապրիամով - Արարատի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
- ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ
- Արարատի մարզի դատախազ
- մարզային ոստիկանության վարչության պետ
- ՀՀ պաշտպանության նախարարության ռազմա-
կան ոստիկանության վարչության պետի տեղակալ
Արմավիր
Արմավիր
Էջմիածին Ա. Ղահրամանյան
Ա. Միրզաբեկյան - Արմավիրի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
- ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
- Արմավիրի մարզի դատախազ
- մարզային ոստիկանության վարչության պետ
- Արմավիրի կայազորի ռազմական
ոստիկանության բաժնի պետ
Գեղարքունիք
Գավառ
Մարտունի
Սևան
Վարդենիս
Կրասնոսելսկ Ա. Գրիգորյան
Հ. Բաղմանյան - Գեղարքունիքի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
- 2-րդ բանակային կորպուսի հրամանատար
- Գեղարքունիքի մարզի դատախազ
- մարզային ոստիկանության վարչության պետ
- Սևանի կայազորի ռազմական ոստիկանության
բաժնի պետ
Լոռի
Վանաձոր
Սպիտակ
Ստեփանավան
Տաշիր
Թումանյան Ա. Քոչարյան
Լ. Երանոսյան - Լոռու մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
- 3-րդ բանակային կորպուսի հրամանատար
- Լոռու մարզի դատախազ
- մարզային ոստիկանության վարչության պետ
- Լոռու կայազորի ռազմական ոստիկանության
Վանաձորի բաժանմունքի պետ
Կոտայք
Կոտայք (Աբովյան)
Հրազդան
Չարենցավան
Նաիրի Կ. Շահգալդյան
Ա. Մելոյան - Կոտայքի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
- ՀՀ պաշտպանության նախարարի ավագ
օգնական -վարչական ապարատի ղեկավար
- Կոտայքի մարզի դատախազ
- մարզային ոստիկանության վարչության պետ
- Երևանի կայազորի ռազմական ոստիկանության
Աբովյանի բաժանմունքի պետ
Շիրակ
Գյումրի
Արթիկ
Աշոցք
Անի
Ախուրյան Ռ. Մանուկյան
Գ. Մելքոնյան - Շիրակի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
- ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
- Շիրակի մարզի դատախազ
- մարզային ոստիկանության վարչության պետ
- Շիրակի կայազորի ռազմական
ոստիկանության բաժնի պետ
Սյունիք
Կապան
Գորիս
Սիսիան
Մեղրի Ս. Խաչատրյան
Գ. Գաբրիելյան - Սյունիքի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
- 1-ին բանակային կորպուսի հրամանատար
- Սյունիքի մարզի դատախազ
- մարզային ոստիկանության վարչության պետ
- Գորիսի կայազորի ռազմական
ոստիկանության բաժնի պետ
Վայոց ձոր
Եղեգնաձոր
Վայք Ս. Սարգսյան
Ա. Պողոսյան - Վայոց ձորի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
- 4-րդ ԲԿ-ի հրամանատարի պ/ժ կատարող
- Վայոց ձորի մարզի դատախազ
- մարզային ոստիկանության վարչության պետ
- Եղեգնաձորի կայազորի ռազմական
ոստիկանության բաժնի պետ
Տավուշ
Իջևան
Տավուշ (Բերդ)
Նոյեմբերյան
Դիլիջան Ա. Ղուլարյան
Մ. Գ. Գրիգորյան - Տավուշի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
- ՀՀ պաշտպանության նախարարի հատուկ
հանձնարարությունների գծով գեներալ
- Տավուշի մարզի դատախազ
- մարզային ոստիկանության վարչության պետ
- Լոռու կայազորի ռազմական ոստիկանության
բաժնի պետ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2007 թվականի
ապրիլի 12-ի N 408-Ն որոշման
Կ Ա Զ Մ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Հարությունյան - ՀՀ զինվորական կոմիսար (հանձնաժողովի նախագահ)
Ս. Ղասաբյան - ՀՀ առողջապահության նախարարության բժշկական
օգնության կազմակերպման վարչության գլխավոր
մասնագետ
Ա. Փարսադանյան - ՀՀ պաշտպանության նախարարության
ռազմաբժշկական վարչության պետ
Լ. Նանիջանյան - թերապևտ
Վ. Տեր-Գրիգորյան - թերապևտ-սրտաբան
Ս. Թադևոսյան - հոգեբույժ
Գ. Հովհաննիսյան - նյարդաբան
Ա. Մուրադյան - քիթ-կոկորդ-ականջի մասնագետ
Ա. Ուզանկիչյան - վիրաբույժ
Հ. Շահինյան - ակնաբույժ
Կ. Բաբայան - մաշկավեներոլոգ
Վ. Այվազյան - վնասվածքաբան
Հ. Հովսեփյան - հանձնաժողովի քարտուղար
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան