Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

21 ապրիլի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 մարտի 2007 թվականի N 434-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին ու 23-րդ հոդվածի 3-րդ մասին և «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 18-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի աղյուսակում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1851-Ն որոշման N 1 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 1 հավելվածի:

2. «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1851-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն NN 2 և 3 հավելվածների:

3. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին`

1) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին 2007 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել 2,625.0 հազ. դրամ (որից` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Աշխատավարձ և աշխատավարձին հավասարեցված այլ վճարումներ» հոդվածով` 2,340.0 հազ. դրամ, «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ» հոդվածով` 285.0 հազ. դրամ).

2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը 2007 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել 160,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սարքերի և սարքավորումների ձեռքբերման ծախսեր» հոդվածով)` քրեակատարողական վարչության կողմից քրեակատարողական հիմնարկներում ներքին անվտանգության ապահովման համար համապատասխան սարքավորումներ ձեռք բերելու նպատակով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ս. Սարգսյան

2007 թ. ապրիլի 17

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2007 թվականի

մարտի 22-ի N 434-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ. դրամ)

Պետական բյուջեի դեֆիցիտի

(պակասուրդի) ֆինանսավորման

աղբյուրները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները

նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները`

փակագծերում)

առաջին

եռամսյակ առաջին

կիսամյակ ինն ամիս տարի

ԸՆԴԱՄԵՆԸ 3000000.0 3000000.0 3000000.0 -

այդ թվում՝

Ա. Ներքին աղբյուրներ 3000000.0 3000000.0 3000000.0 3000000.0

որից՝

2. Այլ ներքին աղբյուրներ 3000000.0 3000000.0 3000000.0 3000000.0

որից՝

2007 թվականի տարեսկզբի ազատ

մնացորդի միջոցներ - - - 3000000.0

այլ` ժամանակավորապես ազատ

միջոցներ 3000000.0 3000000.0 3000000.0 -

Բ. Արտաքին աղբյուրներ - - - (3000000.0)

որից՝

1. Վարկերի ստացում - - - (3000000.0)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2007 թվականի

մարտի 22-ի N 434-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ. դրամ)

Խում-

բը Ենթա-

խում-

բը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և

ենթախմբերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների,

ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների

անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են

դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

առաջին

եռամսյակ առաջին

կիսամյակ ինն ամիս տարի

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 3000000.0 3000000.0 3000000.0 -

այդ թվում`

09 ՎԱՌԵԼԻՔԱՅԻՆ ԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱԼԻՐ - - - (3000000.0)

այդ թվում`

02 Էլեկտրաէներգետիկա - - - (3000000.0)

այդ թվում`

04. Ճապոնիայի կառավարության աջակցությամբ իրականացվող

Համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի կառուցման ծրագիր - - - (3000000.0)

ՀՀ էներգետիկայի նախարարություն - - - (3000000.0)

Կապիտալ շինարարության ծախսեր - - - (3000000.0)

14 ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ 3000000.0 3000,000.0 3000000.0 3000000.0

այդ թվում`

06 Այլ ծրագրեր 3000000.0 3000000.0 3000000.0 3000000.0

այդ թվում`

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 3000000.0 3000000.0 3000000.0 3000000.0

ՀՀ կառավարություն 3000000.0 3000000.0 3000000.0 3000000.0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2007 թվականի

մարտի 22-ի N 434-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 17 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ. դրամ)

Խում-

բը Ենթա-

խում-

բը NN

ը/կ Վարկային ծրագրերի, դրանք իրականացնող մարմինների և բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)

առաջին եռամսյակ առաջին եռամսյակ ինն ամիս տարի

ընդա-մենը այդ թվում` ընդա-մենը այդ թվում` ընդա-մենը այդ թվում` ընդամենը այդ թվում`

վարկային

միջոցներ համաֆի-

նանսա-

վորում վարկային միջոցներ համաֆի-

նանսա-

վորում վարկային միջոցներ համաֆի-նանսա-վորում վարկային միջոցներ համաֆի-

նանսա-

վորում

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾՐԱԳՐԵՐՈՎ

այդ թվում` - - - - - - - - - (3000000.0) (3000000.0) -

ԿԱՊԻՏԱԼ ԾԱԽՍԵՐ - - - - - - - - - (3000000.0) (3000000.0) -

09 02 13 Ճապոնիայի կառավարության աջակցությամբ իրականացվող Համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի կառուցման ծրագիր - - - - - - - - - (3000000.0) (3000000.0) -

ՀՀ էներգետիկայի նախարարություն

այդ թվում` - - - - - - - - - (3000000.0) (3000000.0) -

ԿԱՊԻՏԱԼ ԾԱԽՍԵՐ

այդ թվում` - - - - - - - - - (3000000.0) (3000000.0) -

ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐ

այդ թվում` - - - - - - - - - (3000000.0) (3000000.0) -

ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐ - - - - - - - - - (3000000.0) (3000000.0) -

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։