Հոդված 1
Հոդված 1.
Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 16.1 հոդվածով`
«Հոդված 16.1. ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՏԱՐԻՔԻ ԱՆՁԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ
Զորակոչային տարիքի և ժամկետային զինվորական ծառայություն չանցած արական սեռի անձանց աշխատանքի ընդունելիս պահանջվում է ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով զինվորական հաշվառման մեջ գտնվելու, ժամկետային զինվորական ծառայությունից ազատված լինելու կամ ժամկետային զինվորական ծառայությունից տարկետման իրավունք ունենալու վերաբերյալ համապատասխան տեղեկանք»: