Անցնել բովանդակությանը

«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՐՏԱՔԻՆ ՀԱԿԱՎԹԱՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ UՏԵՂԾԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ OԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱUԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

10 ապրիլի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 ապրիլի 2003 թվականի N 336-Ա

«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՐՏԱՔԻՆ ՀԱԿԱՎԹԱՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(Վերնագիրը փոփ. 27.03.07 N 318-Ա)

Ելնելով «Ատոմային կայանների անվտանգությունն ապահովող ընդհանուր դրույթներ. ԱԸԴ-88/97» ատոմային էներգետիկայի նորմերով և կանոններով (ԱԷՆԿ Գ-01-011-97) սահմանված արտակարգ իրավիճակներում ատոմային էլեկտրակայանների համար պարտադիր արտաքին վթարային կառավարման կենտրոն ունենալու անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության տնօրինության` Երևանի Ծովակալ Իսակովի N 50 հասցեում գտնվող արտադրական մասնաշենքի 3-րդ հարկից 941.1 քառ. մետր մակերեսով տարածք անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությանը` արտաքին հակավթարային կառավարման կենտրոն ստեղծելու նպատակով:

(1-ին կետը փոփ. 27.03.07 N 318-Ա)

2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին` 1-ամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված շենքի մասի անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2003 թ. ապրիլի 8

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։