«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
23 ապրիլի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 ապրիլի 2007 թվականի N 450-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին և «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 18-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի աղյուսակի ցուցանիշներում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1851-Ն որոշման N 1 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 1 հավելվածի:
2. «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1851-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն NN 2 և 3 հավելվածների:
3. Պետության կարիքների համար ավտոտրանսպորտի ստուգման ինտեգրացված տեխնոլոգիական սարքավորումների գնման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեին 2007 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 2,705,700.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սարքերի և սաքավորումների ձեռքբերման ծախսեր» հոդվածով):
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ս. Սարգսյան
2007 թ. ապրիլի 17
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2007 թվականի
ապրիլի 12-ի N 450-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Պետական բյուջեի դեֆիցիտի
(պակասուրդի) ֆինանսավորման
աղբյուրները Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով,
իսկ նվազեցումները` փակագծերում)
առաջին
կիսամյակ ինն ամիս տարի
Ա 2 3 4
ԸՆԴԱՄԵՆԸ 5,000,000.0 5,000,000.0 -
այդ թվում`
Ա. Ներքին աղբյուրներ 5,000,000.0 5,000,000.0 5,000,000.0
այդ թվում`
2. Այլ ներքին աղբյուրներ 5,000,000.0 5,000,000.0 5,000,000.0
որից`
2007 թվականի տարեսկզբի
ազատ մնացորդի միջոցներ - - 5,000,000.0
այլ` ժամանակավորապես ազատ
միջոցներ 5,000,000.0 5,000,000.0 -
Բ. Արտաքին աղբյուրներ - - (5,000,000.0)
որից`
1. Վարկերի ստացում - - (5,000,000.0)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2007 թվականի
ապրիլի 12-ի N 450-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Խում-
բը Ենթա-
խումբը Բյուջետային ծախսերի
գործառական դասակարգման
խմբերի և ենթախմբերի,
տնտեսագիտական դասակարգման
հոդվածների, ֆինանսավորվող
ծրագրերի և դրանք իրականացնող
մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական
նշանով, իսկ նվազեցումները`
փակագծերում)
առաջին
կիսամյակ ինն ամիս տարի
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 5,000,000.0 5,000,000.0 -
այդ թվում`
09 ՎԱՌԵԼԻՔԱՅԻՆ ԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿ
ՀԱՄԱԼԻՐ - - (5,000,000.0)
այդ թվում`
02 Էլեկտրաէներգետիկա - - (5,000,000.0)
այդ թվում`
04. Ճապոնիայի կառավարության
աջակցությամբ իրականացվող
Համակցված շոգեգազային ցիկլով
էներգաբլոկի կառուցման ծրագիր - - (5,000,000.0)
ՀՀ էներգետիկայի նախարարություն - - (5,000,000.0)
որից` բյուջետային ծախսերի
տնտեսագիտական դասակարգման
«Կապիտալ շինարարության
ծախսեր» հոդվածով - - (5,000,000.0)
14 ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ
ԾԱԽՍԵՐ 5,000,000.0 5,000,000.0 5,000,000.0
այդ թվում`
06 Այլ ծրագրեր 5,000,000.0 5,000,000.0 5,000,000.0
այդ թվում`
01. ՀՀ կառավարության
պահուստային ֆոնդ 5,000,000.0 5,000,000.0 5,000,000.0
ՀՀ կառավարություն 5,000,000.0 5,000,000.0 5,000,000.0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2007 թվականի
ապրիլի 12-ի N 450-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 17 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Խում-
բը Ենթա-
խում-
բը N ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ, ԴՐԱՆՔ
ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ
ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ
ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ
ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)
առաջին կիսամյակ ինն ամիս տարի
ընդա-
մենը այդ թվում` ընդա-
մենը այդ թվում` ընդամենը այդ թվում`
հարկային
միջոցներ համա-
ֆինան-
սավորում վարկային
միջոցներ համա-
ֆինան-
սավորում վարկային
միջոցներ համա-
ֆինան-
սավորում
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾՐԱԳՐԵՐՈՎ
այդ թվում` - - - - - (5,000,000.0) (5,000,000.0) -
09 02 13 Ճապոնիայի կառավարության
աջակցությամբ իրականացվող
Համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի կառուցման ծրագիր - - - - - - (5,000,000.0) (5,000,000.0) -
ՀՀ էներգետիկայի նախարարություն
այդ թվում` - - - - - - (5,000,000.0) (5,000,000.0) -
ԿԱՊԻՏԱԼ ԾԱԽՍԵՐ
այդ թվում` - - - - - - (5,000,000.0) (5,000,000.0) -
ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐ
այդ թվում` - - - - - - (5,000,000.0) (5,000,000.0) -
ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԾԱԽՍԵՐ - - - - - - (5,000,000.0) (5,000,000.0) -
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան