«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
23 ապրիլի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 ապրիլի 2007 թվականի N 454-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԱԶՈՏԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ԲԱՇԽՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1851-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2000 տոննա ազոտական պարարտանյութի մեկ տոննան 74000.0 դրամով մատակարարելու նպատակով յուրաքանչյուր տոննայի իրացման դիմաց 10000.0 դրամ սուբսիդիա տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը 2007 թվականի 2-րդ եռամսյակում հատկացնել 20000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ձեռնարկություններին և կազմակերպություններին տրվող սուբսիդիաներ» հոդվածով):
4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` ապահովել սուբսիդավորված ազոտական պարարտանյութի` ըստ մարզերի բաշխումը:
5. Հայաստանի Հանրապետության մարզպետներին`
1) ապահովել սույն որոշման 3-րդ կետում նշված ազոտական պարարտանյութի բաշխումը համայնքներին և հսկողություն սահմանել համայնքներում` բաշխման գործընթացի օրինականության նկատմամբ.
2) համայնքներում շահառուներին հատկացվող ազոտական պարարտանյութի առավելագույն քանակությունը սահմանել 500 կիլոգրամ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ս. Սարգսյան
2007 թ. ապրիլի 17
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
ապրիլի 12-ի N 454-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Բյուջետային
ծախսերի
գործառական
դասա-
կարգման Բյուջետային ծախսերի գործառական
դասակարգման խմբերի և
ենթախմբերի, տնտեսագիտական
դասակարգման հոդվածների,
ֆինանսավորվող ծրագրերի և դրանք
իրականացնող մարմինների
անվանումները Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են
դրական նշանով, իսկ
նվազեցումները` փակագծերում)
խում-
բը ենթա-
խում-
բը վեց ամիս ինն ամիս տարի
.....ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ
այդ թվում` (6500.0) 0.0 0.0
10 ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԱՆՏԱՌԱՅԻՆ
ԵՎ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ,
ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ
այդ թվում` (13500.0) (20000.0) (20000.0)
07 Տոհմաբուծություն, սերմնաբուծություն
և այլ ծրագրեր
այդ թվում` (13500.0)
(20000.0)
(20000.0)
05. Աջակցություն գյուղատնտեսական
տվյալների հավաքագրմանը
ՀՀ գյուղատնտեսության
նախարարություն
Այլ ծառայությունների ձեռքբերման
ծախսեր (13500.0)
(13500.0)
(13500.0) (20000.0)
(20000.0)
(20000.0) (20000.0)
(20000.0)
(20000.0)
14 ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ
ԾԱԽՍԵՐ
այդ թվում` 20000.0 20000.0 20000.0
06 Այլ ծրագրեր
այդ թվում`
01. ՀՀ կառավարության պահուստային
ֆոնդ
ՀՀ կառավարություն 20000.0
20000.0
20000.0 20000.0
20000.0
20000.0 20000.0
20000.0
20000.0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան