Անցնել բովանդակությանը

ՀԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՊՐԵԶԻԴԵՆՏԻ ՊՈՍՏ ՀԻՄՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՊՐԵԶԻԴԵՆՏԻ ՊՈՍՏ ՀԻՄՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահությունը, ի կատարումն Հայկական ԽՍՀ պրեզիդենտի պոստ հիմնելու վերաբերյալ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի արտահերթ տասներկուերորդ նստաշրջանի հանձնարարության, որոշում է.

1. Ընդունել ի գիտություն, որ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահությունում մասնագետների ներգրավմամբ մշակվել են «Հայկական ԽՍՀ պրեզիդենտի պոստ հիմնելու և Հայկական ԽՍՀ սահմանադրության (հիմնական օրենքի) մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայկական ԽՍՀ պրեզիդենտի ընտրությունների մասին» օրինագծերը:

2. Նկատի ունենալով հարցի կարևորությունը, վերոհիշյալ օրենքների նախագծերը տասնօրյա ժամկետում հրապարակել հանրապետական մամուլում` ժողովրդական քննարկման համար: Օրենքների նախագծերը մամուլում հրապարակելուց հետո մեկամսյա ժամկետում ամփոփել ժողովրդական քննարկման ընթացքում արված առաջարկություններն ու դիտողությունները և լրամշակումից հետո դրանք ներկայացնել Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի քննարկմանը:

Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ Հ. Ոսկանյան

Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության քարտուղար Ն. Ստեփանյան

14 մայիսի 1990 թվականի,

քաղ. Երևան

N 1847-XI

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։