040.0229.12.03.02
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 մարտի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
(որոշումը խմբ. 15.11.05 N 1999-Ն)
12 մարտի 2002 թվականի N 229
քաղ. Երևան
ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ՓԱՅԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՌՈՒԲԼՈՎ ՎՃԱՐՎԱԾ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 15.11.05 N 1999-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել անավարտ շինարարության բնակարանաշինարարական կոոպերատիվների փայատերերի կողմից Խորհրդային Միության ռուբլով վճարված գումարի արժեզրկումից փայատերերի կրած կորուստների դիմաց դրամական օգնության տրամադրման ժամանակացույցը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` սույն որոշման 1-ին կետով հաստատված ժամանակացույցում նշված ժամկետներին համապատասխան` յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի հետ միասին Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել փայատերերին տրամադրվող գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեների նախագծերում ներառելու հնարավորությունների մասին հարցը:
3. Սույն որոշման 1-ին կետով հաստատված ժամանակացույցում չընդգրկված այլ անավարտ շինարարության բնակարանաշինարարական կոոպերատիվների անդամների կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացված փաստաթղթերի հիման վրա դրամական օգնության տրամադրումն իրականացնել 2010 թվականից հետո:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ
Ա. Մարգարյան
2005 թ. նոյեմբերի 24
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
մարտի 12-ի N 229 որոշման
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ՓԱՅԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՌՈՒԲԼՈՎ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐԻ ԱՐԺԵԶՐԿՈՒՄԻՑ ՓԱՅԱՏԵՐԵՐԻ ԿՐԱԾ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
NN
ը/կ Կոոպերատիվի անվանումը Գտնվելու վայրը Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների կողմից ներկայացված անավարտ շինարարության փաստացի կատարողականը
(տոկոս) Փոխհատուցման տարեթիվը
1 2 3 4 5
1. «Լոկոմոտիվ» քաղ. Երևան, Գ-3 թաղ., N 74 նախագծ. շենք 0 2005 թ.
2. «Գուգարք-4» ՀՀ Լոռու մարզ, գ. Գուգարք 0
3. «Երևանշին-4» քաղ. Երևան, Գ-3 թաղ., N 73 նախագծ. շենք 0,007
4. «Կռունկ» քաղ. Երևան, Գ-3 թաղ., N 67 նախագծ. շենք 0,74
5. «Բնակկոոպ-45» քաղ. Երևան, Գ-3 թաղ., N 82 նախագծ. շենք 2,4
6. «Արցախ-1» քաղ. Երևան, Գ-3 թաղ., «Ա» նախագծ. շենք 2,7
7. «Ղարս» ՀՀ Լոռու մարզ, քաղ. Վանաձոր 3
8. «Խնձորուտ» ՀՀ Լոռու մարզ, քաղ. Վանաձոր 6
9. «Երևանշին-3» քաղ. Երևան, Գ-3 թաղ., «Բ» նախագծ. շենք 7,3
10. «Կասկադ-2-24» քաղ. Երևան, Արաբկիրի 51-րդ փող. և Հյուսիսային ճառագայթ «Ա» և «Բ» բլոկներ 10,6
11. «Պետպլան (Անժելա)» քաղ. Երևան, Քոչար-Վաղարշյան փող. հատվածի «Ա» մասնաշենք 18,5
12. «Նախագծող-2» քաղ. Երևան, Գուլակյան փող., N 1 նախագծ. շենք 21
13. «Կաղնի» քաղ. Երևան, Գ-3 թաղ., N 64 նախագծ. շենք 0,34 2006 թ.
14. «Արցախ-2» քաղ. Երևան, Գ-3 թաղ., N 56 նախագծ. շենք 0,81
15. «Եթեր» քաղ. Երևան, Գ-3 թաղ., N 81 նախագծ. շենք 2,8
16. «Սիս» քաղ. Երևան, Գ-3 թաղ., N 42 նախագծ. շենք 3,6
17. «Շինարար» քաղ. Երևան, Գ-3 թաղ., «Դ» նախագծ. շենք 4
18. «Շինարար» քաղ. Երևան, Գ-3 թաղ., «Գ» նախագծ. շենք 4,9
19. «Նկարիչ» քաղ. Երևան, Դավթաշեն, 1-ին թաղ., N 2 նախագծ. շենք 5,7
20. «Հայրենադարձ» ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Բյուրեղավան, Բ թաղ. (երեք շենք) 10
20
20
21. «Արաքս» քաղ. Երևան, Գ-3 թաղ., N 68 նախագծ. շենք 0 2007 թ.
22. «Հադիս» քաղ. Երևան, Գ-3 թաղ., N 75 նախագծ. շենք 0
23. «Տրամվայ-1» քաղ. Երևան, Գ-3 թաղ., N 57 նախագծ. շենք 0
24. «Հայրենիք» քաղ. Երևան, Արցախի 8ա 2
25. «Զարթոնք» քաղ. Երևան, Գ-1 թաղ., N 52 նախագծ. շենք 2,8
26. «Կամուրջ» քաղ. Երևան, Գ-3 թաղ., N 36 նախագծ. շենք 5
27. «Հայրենիք» քաղ. Երևան, Արցախի 8ա 5
28. «Զարթոնք» քաղ. Երևան, Գ-1 թաղ., N 53 նախագծ. շենք 5,2
29. «Պոլիտեխնիկ-7» քաղ. Երևան, Ծուլուկիձեի և Քոչարի փող. հատվ. 10
30. «Ռանչպար» Ենթակա է ճշտման: Ենթակա է ճշտման:
31. «Երևանշին-5» քաղ. Երևան, Գ-3 թաղ., N 77 նախագծ. շենք 0 2008 թ.
32. «Հայկ-1» քաղ. Երևան, Գ-3 թաղ., N 79 նախագծ. շենք 0,05
33. «Ժամագործ» քաղ. Երևան, Գ-3 թաղ., N 63 նախագծ. շենք 0,58
34. «Արևիկ» քաղ. Երևան, Գ-3 թաղ., N 69 նախագծ. շենք 0,74
35. «Անասնաբույժ-1» քաղ. Երևան, Գ-3 թաղ., N 78 նախագծ. շենք 0,89
36. «Էրեբունի-91» քաղ. Երևան, Գ-3 թաղ., N 80 նախագծ. շենք 0 2009 թ.
37. «Հայկ-2» քաղ. Երևան, Գ-3 թաղ., N 83 նախագծ. շենք 0,09
38. «Մանկավարժ» քաղ. Երևան, Գ-3 թաղ., N 62 նախագծ. շենք 0,81
39. «Մխիթար Հերացի» քաղ. Երևան, Գ-3 թաղ., N 53 նախագծ. շենք 0,4
40. «Ուռենի» Ենթակա է ճշտման: Ենթակա է ճշտման:
41. «Հոկտեմբերի-16» ՀՀ Արմավիրի մարզ, քաղ. Արմավիր, 54-րդ թաղ. 0 2010 թ.
42. «Հոկտեմբերի-17» ՀՀ Արմավիրի մարզ, քաղ. Արմավիր, 54-րդ թաղ. 0
43. «Գարդման» ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Չարենցավան, 2-րդ մ/շ, 3-րդ թաղ., N 17 շենք 5
44. «Գարդման» ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Չարենցավան, 2-րդ մ/շ, 3-րդ թաղ., N 19 շենք 5
45. «Կզնուտ» ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Չարենցավան, 2-րդ մ/շ, 3-րդ թաղ., N 23 շենք 5
46. «Կզնուտ» ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Չարենցավան, 2-րդ մ/շ, 3-րդ թաղ., N 24 շենք 5
47. «Կուտինա» ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Չարենցավան, 2-րդ մ/շ, 3-րդ թաղ., N 37 շենք 5
48. «Սիս» ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Չարենցավան, 2-րդ մ/շ, 3-րդ թաղ., N 19 շենք 5
49. «Սիս» ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Չարենցավան, 2-րդ մ/շ, 3-րդ թաղ., N 20 շենք 5
50. «Սիս» ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Չարենցավան, 2-րդ մ/շ, 3-րդ թաղ., N 22 շենք 5
51. «Վարական» ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Չարենցավան, 2-րդ մ/շ, 3-րդ թաղ., N 25 շենք 5
52. «Վարական» ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Չարենցավան, 2-րդ մ/շ, 3-րդ թաղ., N 27 շենք 5
53. «Վարական» ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Չարենցավան 2-րդ մ/շ, 3-րդ թաղ., N 28 շենք 5
54. «Օջախ-6» ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Նոր Հաճն, Անդրանիկի թաղ., բ/շ-8 5
55. Ենթակա է ճշտման: ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, 4-րդ մ/շ, N 32 շենք 5
56. Ենթակա է ճշտման: ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, 4-րդ մ/շ, N 66 շենք 5
57. Ենթակա է ճշտման: ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, 4-րդ մ/շ, N 68 շենք 5
58. «Հոկտեմբերի-15» ՀՀ Արմավիրի մարզ, քաղ. Արմավիր, 54-րդ թաղ. 8,2
59. «Երուղևորատրանս-4» քաղ. Երևան, Գ-3 թաղ., «Վ» նախագծ. շենք 10,1 2010 թ.
60. «Հոկտեմբերի-14» ՀՀ Արմավիրի մարզ, քաղ. Արմավիր, 54-րդ թաղ. 29,2
61. «Քառահարկ շենք փախստականների համար» ՀՀ Արմավիրի մարզ, գ. Բաղրամյան, Երիտասարդական փող. 30
62. «Հոկտեմբերի-13» ՀՀ Արմավիրի մարզ, քաղ. Արմավիր, Նալբանդյան փող. 45,2
63. «Առևտրի աշխատող» քաղ. Երևան, Նորաշեն թաղ., N 12 նախագծ. շենք 51,6
64. «Երևանյան» ՀՀ Արմավիրի մարզ, քաղ. Արմավիր, Երևանյան փող., N 16ա շենք 51,6
65. «Մասիս-3» քաղ. Երևան, Նորաշեն թաղ., N 11 նախագծ. շենք 58,3
66. «Էլեկտրասարք-1» քաղ. Երևան, Նորաշեն թաղ., N 13 նախագծ. շենք 63,8
67. «Բանկիր» քաղ. Երևան, Նորքի 2-րդ զանգվ., Մոլդովական փող. Ենթակա է ճշտման:
68. «Ավիաշին» քաղ. Երևան, Աջափնյակ թաղ., N 1523 վթարային շենքի տեղում Ենթակա է ճշտման:
69. «Օրինապահ-91» Ենթակա է ճշտման: Ենթակա է ճշտման: