Անցնել բովանդակությանը

ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի ապարատի կառուցվածքը համաձայն հավելված:

2. Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի ապարատի հաստիքների թվաքանակը հաստատել 86 միավորով (առանց Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի անդամների):

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին լուծել Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի ապարատի պահպանման և աշխատանքի անհրաժեշտ պայմաններ ստեղծելու հարցը:

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի քարտուղար Ա. Սահակյան

11 ապրիլի 1991 թվականի,

քաղ. Երևան

N ՆԽ-189-I

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։