Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3.

Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.1-րդ և 18.2-րդ հոդվածներով.

«Հոդված 18.1. Փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման սակագները և դրանց ձևավորման սկզբունքները

1. Հայաստանի Հանրապետությունում փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման սակագները սահմանում և վերանայում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (այսուհետ` Կարգավորող հանձնաժողով):

2. Հայաստանի Հանրապետությունում փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման սակագների ձևավորման սկզբունքներն են`

ա) փոստային կապի ունիվերսալ ծառայություններ մատուցելու համար անհրաժեշտ` հիմնավորված շահագործման և պահպանման ծախսերի, հիմնական միջոցների մաշվածության և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի փոխհատուցման ապահովումը.

բ) ողջամիտ շահույթի ստացման հնարավորության ապահովումը.

գ) հիմնավորված վարկերի սպասարկման ծախսերի ներառումը.

դ) ծառայությունների տեսակներով և առանձնահատկություններով պայմանավորված սակագների տարբերակումը.

ե) հիմնավորված և անհրաժեշտ ապահովագրական ծախսերի ներառումը.

զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված` հիմնավորված և անհրաժեշտ այլ ծախսերի ներառումը:

3. Փաստաթղթերի հատուկ առաքման սակագնի ձևավորման հիմքում ընկած է ծախսածածկման սկզբունքը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։