ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
ՄԱԿ-Ի ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է.
1. Անդամագրվել ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությանը (ՅՈՒՆԵՍԿՕ):
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը իրագործել սույն որոշումը, այդ թվում` կազմել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերի ազգային հանձնաժողով, մշակել հանձնաժողովի կանոնադրությունը:
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի քարտուղար Ա. Սահակյան
10 հոկտեմբերի 1991 թվականի,
քաղ. Երևան
N ՆԽ-371-I