«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 ապրիլի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 05007188
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
20 մարտի 2007 թ. N 82-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-Ի ԹԻՎ 155-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի ապրիլի 11-ի «2006-2007 թվականների հուշադրամների թողարկման ծրագիրը և հուշադրամների չափանիշները հաստատելու մասին» թիվ 155-Ն որոշմամբ հաստատված «2006-2007 թվականների հուշադրամների թողարկման ծրագրում» (այսուհետև՝ ծրագիր) կատարել հետևյալ լրացումները.
1.1) ծրագրի 5.1 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1.5 և 5.1.6 ենթակետերով.
«5.1.5) առաջավորասիական ընձառյուծ,
5.1.6) լայնաքիթ բադ».
1.2) ծրագրի 6-րդ կետի աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ և 9-րդ ենթակետերով՝
8 Առաջավորասիա-
կան ընձառյուծ 100 դրամ արծաթ, 925.0± 5.0պղինձ, 75.0 ± 5.0 28,28 ± 0,25 38,61 ± 0,15 հարթ բրիլիանթ անսըրկյուլեյթիդ 3000
9 Լայնաքիթ բադ 100 դրամ արծաթ, 925.0 ± 5.0պղինձ, 75.0 ± 5.0 28,28 ± 0,25 38,61 ± 0,15 հարթ բրիլիանթ անսըրկյուլեյթիդ 3000
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ Տ. Սարգսյան
2007 թ. մարտի 26
Երևան