Անցնել բովանդակությանը

ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀՀ-ՈՒՄ ՀԱՐԿԵՐԻ ԵՎ ՏՈՒՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՐԿԵՐԻ ԵՎ ՏՈՒՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է.

Սահմանել «Հայաստանի Հանրապետության հարկերի և տուրքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված արտոնությունների տրամադրման հետևյալ կարգը.

1. Առանձին վճարողների կամ վճարողների խմբի հարկային արտոնություններ տրամադրելու, առանձին հարկերի դրույքաչափեր, հաստատագրված վճարների չափ և վճարման կարգ սահմանելու վերաբերյալ առաջարկությունները ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է միայն այն դեպքում, երբ այդպիսիք պաշտոնապես ներկայացվել են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ներկայացված որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության միջոցով հանձնվում է Գերագույն խորհրդի համապատասխան շահագրգիռ հանձնաժողովներին` գրավոր կարծիք տալու համար:

3. Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը տասն օրվա ընթացքում իր նիստում քննարկում է ներկայացված որոշման նախագիծը ըստ էության և լուծում համաձայնություն տալու հարցը: Ընդ որում, այդ նիստին հրավիրվում են նաև գրավոր կարծիք հայտնած հանձնաժողովների ներկայացուցիչները:

4. Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի կողմից ընդունված որոշման մասին գրավոր հայտնվում է համապատասխան շահագրգիռ մշտական հանձնաժողովներին:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության վերոհիշյալ բոլոր որոշումները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության պաշտոնական մամուլում և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի տեղեկագրում:

Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ բ. արարքցյան

30 ապրիլի 1993 թվականի,

քաղ. Երևան

արձ. հ. 248, կետ 11

հ.նխ-559-1

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։