«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 մայիսի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 մայիսի 2007 թվականի N 521-Ա
«ԱՐՄԱՎԻԱ» ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ «Ա-319» ՄԱԿՆԻՇԻ ՕԴԱՆԱՎԵՐԻ ՊԱՀԵՍՏԱՄԱՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎԱԾ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 37-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Թույլատրել «Արմավիա» ավիաընկերություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2006 թվականի մայիսի 17-ի N C7181, 2006 թվականի մայիսի 26-ի N C7708, 2006 թվականի մայիսի 29-ի N C7812, 2006 թվականի նոյեմբերի 6-ի N C17718, 2006 թվականի նոյեմբերի 20-ի N C18828, 2007 թվականի փետրվարի 1-ի N C1397 և 2007 թվականի մարտի 7-ի N C3661 հայտարարագրերով ներմուծված «Ա-319» մակնիշի օդանավերի պահեստամասերի նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը` մինչև 2011 թվականի ապրիլի 21-ը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ս. Սարգսյան
2007 թ. մայիսի 7
Երևան