Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ «ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի ՀՕ-120-Ն ՕՐԵՆՔԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Պաշտոնական պարզաբանումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

7 մայիսի 2007 թ.

ք. Երևան թիվ 01

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

«ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի ՀՕ-120-Ն ՕՐԵՆՔԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հիմը ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի ա) կետի պահանջները Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը պարզաբանում է.

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 22-ի ՀՕ-116-Ն օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ կետի և «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 22-ի ՀՕ-120-Ն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետի պահանջների համաձայն՝ դեղերի առևտուրը, որպես լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ հանվել է:

Միևնույն ժամանակ «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 22-ի ՀՕ-120-Ն օրենքի 2-րդ հոդվածով «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը լրացվել է նոր մասով, որի համաձայն՝ «Դեղերի առևտուր թույլատրվում է իրականացնել միայն դեղատներում և դեղատնային կրպակներում: Այլ վայրերում դեղերի առևտուր իրականացնելը կհամարվի առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեության իրականացում և կառաջացնի օրենքով սահմանված պատասխանատվություն»: Վերոհիշյալ դրույթները վերաբերում են միայն դեղերի մանրածախ, այլ ոչ թե մեծածախ առևտրին:

Դեղերի մեծածախ առևտրով կարող են զբաղվել առանց լիցենզիայի, մինչև օրենսդրական դաշտի հետագա կատարելագործումը:

Նախարար՝ Ն. Դավիդյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։