Գլուխ VI · ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԴԱՍԵՐԸ
Հոդված 36
Հոդված 36.
Որակավորման դասերի աստիճանային հաջորդականության ժամկետը խախտելը
Առանց որակավորման դասերի աստիճանային հաջորդականության և տվյալ աստիճանում գտնվելու ժամկետի պահպանման` նոր որակավորման դաս, բայց ոչ ավելի, քան երկու աստիճան, մինչև առաջին որակավորման դասը ներառյալ, կարող է շնորհվել`
1) դատավորի` ավելի բարձր վարձատրվող պաշտոն զբաղեցնելու կապակցությամբ.
2) ակնհայտ բարձր որակավորում կամ աշխատանքային առանձնահատուկ ցուցանիշներ ունենալու դեպքում` անկախ զբաղեցրած պաշտոնից: