Գլուխ II · ԴԱՏԱՎՈՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 15
Հոդված 15.
Դատավորը և հասարակությունը
Դատավորը պարտավոր է խստագույնս պահպանել էթիկայի և բարոյականության նորմերը:
Դատավորին արգելվում է հրապարակայնորեն ցանկացած ձևով անհարգալից վերաբերմունք արտահայտել օրենքի կամ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի նկատմամբ: Հավասարապես արգելվում են բոլոր այն գործողությունները, որոնք կարող են վնասել պետության և դատարանի հեղինակությանը: