Գլուխ I · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 12
Հոդված 12.
Դատավորի երդումը
Դատավորի պաշտոնում նշանակված անձն իր պաշտոնն ստանձնում է արդարադատության խորհրդում Հանրապետության Նախագահի ներկայությամբ տրված հետևյալ երդմամբ. «Ստանձնելով դատավորի բարձր պաշտոնը, երդվում եմ` արդարադատություն իրականացնելիս ենթարկվել միայն Սահմանադրությանն ու օրենքներին, լինել անաչառ և սկզբունքային, արդարացի և մարդասեր, բարձր պահել պետության և դատարանի հեղինակությունը»:
Երդումը տրվում է հանդիսավոր պայմաններում, անհատական կարգով` յուրաքանչյուր դատավորի կողմից երդման տեքստն ընթերցելու միջոցով:
Դատավորը ստորագրում է երդման տեքստը:
Երդումը տրվում է դատավորի նշանակման օրվանից ոչ ուշ, քան տասնօրյա ժամկետում: