Գլուխ VII · ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 40
Հոդված 40.
Անցումային դրույթ
Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի և շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանների` որակավորման դասեր կրող դատավորների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական արբիտրաժի պետական արբիտրների որակավորման դասերը պահպանվում են ցմահ, եթե դատական նոր համակարգը ձևավորվելուց հետո դատավորի պաշտոնում նշանակվելու դեպքում նրանց որակավորման ավելի բարձր դասեր չեն շնորհվում:
(40-րդ հոդվածը լրաց. 24.10.01 ՀՕ-239)
Հայաստանի Հանրապետության
նախագահ Ռ. Քոչարյան
Երևան
14 հուլիսի 1998 թ.
ՀՕ-230