Գլուխ III · ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Հոդված 18
Հոդված 18.
Դատավորի պաշտոնում աշխատած անձանց կենսաթոշակի իրավունքը
Դատավորն իրավունք ունի ստանալ աշխատանքային կենսաթոշակ դատավորի` իր վերջին զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված աշխատավարձի 75 տոկոսի չափով: Նշված իրավունքից չեն օգտվում այն անձինք, ովքեր դատավորի պաշտոնում աշխատել են 3 տարուց պակաս, կամ որոնց լիազորությունները դադարեցվել են Հանրապետության Նախագահի կողմից սույն օրենքի 30 հոդվածի առաջին մասի 6-րդ, 7-րդ, 8-րդ, 10-րդ և 11-րդ կետերով նախատեսված հիմքերով: